Рубрика: Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում 2023/սեպտեմբեր — դեկտեմբեր /

Նախաբան

Նախագծային գործունեությունը ստեղծական է և հետաքիրքիր : Ուսումնական նախագծերը խթանում են սովորողի ստեղծական  կարողությունները, հնարավորություն են տալիս զարգացնել  սովորողի մոտ  հետազոտելու , տեղեկություններ ձեռք բերելու հմտությունները : Ուսումնական գործունեության օրերը շատ հագեցած և հետաքրքիր են անցնում։ Սովորողները ակտիվորեն մասնակցում են ուսումնական գործընթացին ,մեդիահմտություններ են ձեռք բերում /այն անընդհատ պրոցես է / սովորեցնում իրենց ընկերներին :Արդյունավետ եմ համարում տարբեր տարիքի ,տարբեր ուսումնական հաստատությունների սովորողների հանդիպումները,որոնք ընթանում են ջերմ մթնոլորտում :

Համագործակցային նախագծերը շատ օգտակար են և հեշտությամբ իրագործվում են:Պոչիկը կորցրած նապաստակը,Պատրաստում ենք քաղցր շարոց, Սեբաստացիական հարցուպատասխան, Արևելյան դպրոցի 3-1 և 3-3 դասարաններ, «Ծաղիկների դաջվածքներ» համագործակցային նախագիծ, Համագործակցային աշխատանք 5-րդ դասարանցիների հետ, Միասնական ուրախ մարզատոն, Համագործակցային նախագիծ․ տիկնիկագործություն

Սովորողները սիրով ճամփորդում են :Ուսումնական ճամփորդությունները հնարավորություն են տալիս բացահայտելու սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, զարգացնելու նրանց ճանաչողական հմտությունները:Ուրախ ճամփորդություն,Այց Կոմիտասի թանգարան, Ուրախ ճամփորդություն,Բարձունքի հաղթահարում. Արզական, Ս. Նեղուցի վանք

Ուսումնական ռադիոն, ռադիոթատրոնը հնարավորություն է տալիս ,զարգացնել սովորողի բանավոր խոսքը,ստեղծագործական երևակայությունը, նպաստում է մեդիահմտությունների ,հաղորդակցական, համագործակցային կարողությունների զարգացմանը ,տեղեկություններ ձեռք բերելու կարողությունները:Խոհանոցի «բնակիչների» զվարճալի պատումները, Գազարի անձնագիրը, Ագռավն ու աղվեսը, Տիեզերական հորինուկներ, Ես երազում եմ …

Սովորողները հավեսով մասնակցեցին «Թթուդրիկ» ուսումնական նախագծին, ստեղծեցին թթվային լիմերիքներ ,թթվապատումներ :Այս նախագիծը շատ լավ աշխատում է կրտսեր դպրոցում :Նախագծի իրականացմանը մասնակցում են նաև ծնողները ,տատիկները և այդ նախագիծը դառնում է ավելի ընտանեկան :Թթուդրիկ

Ամանորյա ասացվածքներ ,Գիտե՞ք ,որ ձնեմարդը… ,Նամակներ Ձմեռ պապիկին, Խոհանոցի «բնակիչների» զվարճալի պատումները, Գազարի անձնագիրը,Անսովոր պատումներ Մկստանի մասին, Ճամփորդություն դեպի Գառնի, Ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան/ պատումներ/ ,Սովորողների ճամփորդապատումները

Մարզական խաղեր, հանդիպումներ

Սովորողները մեծ ոգևորությամբ են խաղում մարզական ,էստաֆետային խաղեր:Շատ արդյունավետ են անցնում մարզական հանդիպումները տարբեր տարիքի սովորողնրի հետ :Միասնական ուրախ մարզատոն, Սեպտեմբերյան ուրախիկներ,Ուրախ լող

Սովորողների առաջարկած նախագծերի մասին

 Սովորողները սիրով կատարում են ընտանեկան նախագծեր:Նրանք իրենց ընտանիքի անդամների հետ պարբերաբար կատարում են բնագիտական փորձեր, դիտարկում են ,քննարկում :Արձակուրդների ընթացքում սովորողները պատմում են ,իրենց տպավորությունների մասին : -Բնագիտական հավես փորձ,Բնագիտական փորձեր 3-3 դասարանի սովորողների ներկայացմամբ, «Ուսումնական աշուն» նախագիծ, Աշունը Մեղրիում

Հյուրեր, այլ մասնակիցներ

Այս շրջանում մեզ այցելեցին ծնողները ,մենք իրականացրեցինք «Հարթակում ծնողն է» նախագիծը :Այդ նախագիծը նպաստում է ծնող-սովորողներ-դպրոց կապի ճանաչմանը , ամրապնդմանը։Սեբաստացի ծնողները պատմում են կրթահամալիրի մասին ,ինչպես է անցել իրենց առօրյան կրթահամալիրում, ովքեր են իրենց դասավանդել , ինչպիսինն էր կրթահամալիրը շատ տարիներ առաջ, պատասխանում են սովորողներին հետաքրքրող հարցերին:Սեբաստացին, Հարթակում ծնողն է

Հաջողված, ամբողջական նախագծերի մասին․ ներկայացում, հղումներ

«Լույսեր, զանգեր, ղողանջներ» նախագիծ : Ամանորի նախագիծը հոգեհարազատ է սովորողներին և ամենասիրելին նրանց համար :Այս նախագծի իրականացումը ընթանում է շատ արագ և հագեցած:Ամանորյա ասացվածքներ,Գիտե՞ք ,որ ձնեմարդը…,Նամակներ Ձմեռ պապիկին, Ամանորի մասին,

Հաջողված նախագծերից է նաև ՝ Թթուդրիկ,Գազարի անձնագիրը

Տիեզերք ուսումնական նախագիծը ,որի շրջանակում իրականացրել ենք ՝ Տիեզերական հորինուկներ, Համեղ տիեզերք

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն 2023/սեպտեմբեր — դեկտեմբեր /

Սեպտեմբերյան հաշվետվություն 2023

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն 2023

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն 2023

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն 2023

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий