Рубрика: Սովորողներ, Թումանյանական օրեր

Հ.Թումանյան «Մարտ»

Սովորողները շատ են սիրում արտասանել ,Paint նկարչական ծրագրով նկարել, ներկայացնել իրենց ստեղծագործական կարողությունները :Մենք այս անգամ որոշեցինք արտասանել Հ. Թումանյանի «Մարտ» բանաստեղծությունը, միաժամանակ նկարելով այդ հրաշալի մանկական ստեղծագործությունը: Արդյունքում ստացվեց այսպիսի մեդիաբանաստեղծություն :

Рубрика: Սովորողներ, Թումանյանական օրեր

Տիկնիկային ներկայացում

1-1 և 2-5 դասարանի սովորողներ

«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակներում իրականացրեցինք համագործակցային աշխատանք 1-1 դասարանի սովորողների հետ :

2-5 դասարանի սովորողները իրենց ընկերներին ցույց տվեցին հատվածներ «Անբան Հուռի» հեքիաթից :Նշեմ ,որ սովորողները խմբերով էին ներկայացնում հեքիաթը և ազատ, անկաշկանդ,յուրովի վերարտադրում հեքիաթը: Որպես տիկնիկ ծառայեցին սովորողների ձեռքով մեկանգամյա օգտագործման գդալներից պատրաստած հերոսները :Այնուհետ 1-1 դասարանի սովորողներն իրենց հերթի ցույց տվեցին Բարեկենդանի երգերից «ԳՆացեք տեսեք» երգ- ներկայացումը :Օրը շատ ստեղծական էր ,հաճելի և ուրախալի սովորողների համար :

Рубрика: Սովորողներ, Թումանյանական օրեր

Խաղում ենք Թումանյան

2-5 դասարանի սովորողները շնորհավորում են Թումանյան պապիկի տարեդարձը :

Խաղում ենք Թումանյան ./ընտանեկան ֆլեշմոբ/ Լիլիթ Ղազարյան /

Պատմում է Դավիթ Հովհաննիսյանը :/ընտանեկան ֆլեշմոբ/

Խաղում ենք Թումանյան. ընտանեկան մեդիաներկայացում

Рубрика: Սովորողներ, Թումանյանական օրեր

Զրույց Թումանյանի հեքիաթների շուրջ

«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակներում սովորողներն իրար հետ զրուցելով հայտնեցին իրենց կարծիքը Հ.Թումանյանի հեքիաթների հերոսների մասին :Սովորողները շատ հետաքրքիր երկխոսություններ էին վարում ,հորինում հարցերը և իրար ուղում :Վերջում էլ իրենց հորինած փոքրիկ բեմադրությամբ արտասանեցին Թումանյան պապիկի «Փիսոն» բանաստեղծությունը :

Рубрика: Սովորողներ, Թումանյանական օրեր

Հովհաննես Թումանյանի շուրջ

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով «Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծն իրականացվում է փետրվար ամսին, իսկ ընդհանրապես այն շուրջտարյա նախագիծ է:Թումանյանի հեքիաթների միջոցով զարգանում է սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, ազատ և անկաշկանդ արտահայտվելու կարողությունը:

2-5 դասարանի սովորողները մեծ հաճույքով և սիրով լսեցին «Անբան Հուռին» հեքիաթը, այնուհետ պատմեցին ,հայտնեցին իրենց կարծիքները հեքիաթի, հեքիաթի հերոսների մասին ,ինչպես նաև աշխատեցին նկարչական ծրագրով :