Рубрика: Սովորողներ

Համագործակցային նախագիծ․ տիկնիկագործություն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2․1 դասարանի սովորողներ և Արևելյան դպրոց-պարտեզի 3․3 դասարանի սովորողներ։Օրը՝ հոկտեմբերի 12

Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան,Անահիտ Ավագյան

Այսօր Հարավային դպրոցից մեզ հյուր եկան 2-1 դասարանի սովորողները :Մենք միասին իրականացրեցինք հետաքրքիր և ուրախ համագործակցային նախագիծ՝ «Խնկոյանական օրեր» նախագծի շրջանակում փայտե գդալներով, փլավքամիչներով, կոճակներով, թելերով և ժապավեններով պատրաստեցինք Խնկոյանի առակների հերոսներին:Նախ սովորողները բաժանվեցին խմբերի,այնուհետ միասին կարդացին «Մուկն ու կատուն»,«Նապաստակները» առակները,ընտրեցին առակների հերոսներին և սկսեցին միասին պատրաստել:Սովորողները ընկերական,ազատ և ստեղծական միջավայրում պատրաստեցին ամենաանսովոր,հետաքրքիր,տարատաեսակ կերպարներ:

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий