Рубрика: Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն. Հրազդանի կիրճում քայլք

Օրը` Ապրիլի 30

Վայրը` Հրազդանի կիրճ, Մանկական երկաթուղի

Երթուղին՝ Ծ. Իսակովի պող-Մաշտոցի պող.

Քայլուղի՝ թունելով — Մանկական երկաթուղու այգի -Հրազդան գետի երկայնքով-վերադարձ՝ Մանկական երկաթուղու այգի-թունելով Մաշտոցի պողոտա

Մեկնում` ժ. 9:30 Մայր դպրոցի երթուղիների  կանգառ
Վերադարձ՝ 13:35 Մայր դպրոցի երթուղիների կանգառ
Մասնակիցներ՝ 1-1, 1-2, 1-3 դասարանի սովորողներ

Advertisement

Պատասխանատուներ` Տաթև Սահակյան, Հասմիկ Ղազարյան, Անահիտ Ավագյան, Ամալյան Օհանյան, Աննա Ստեփանյան, Սյուզաննա Սարգսյան

Նպատակը՝  «Աղայան-Ռոդարի» նախագծի ամփոփում

  • Ճանապարհային քարտեզի ուսումնասիրություն
  • Ձեռք բերած տեղեկությունները համադրելուհամեմատելուդրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում
  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելուխմբով աշխատելու կարողությունների կիրառում
  • Ճամփորդական կանոնների սահմանում, պահպանում և կիրառում
  • Շրջակա միջավայրի խնամք:

Ուղղությունները, ընթացքը`

  • Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում` թարս հարցեր շիտակ պատասխաններով:
  • Մարզառոդարիական խաղեր:
  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Մեկնումից առաջ սովորողների հետ անդրադառնալու ենք ճամփորդական կանոններին, քարտեզի միջոցով ուսումնասիրելու ենք վայրը, հետևելու ենք ճանապարհին: Ճամփորդության մասին սովորողների պատումները հրապարակվելու են բլոգում:

Ճամփորդական ուղեցույց

Անհրաժեշտ պարագաներ՝

Ջուր, ճամփորդական համապատասխան հագուստ, հարմարավետ կոշիկ, գլխարկ, ուսապարկ, թաց և չոր անձեռոցիկ, ախտահանիչ միջոցներ, նախաճաշ, բրդուճներ, գետնին նստելու գորգ, աղբի տոպրակ և ձեռնոցներ:

Արդյունքում՝ ամփոփիչ նյութեր, ուղիղ եթերներ, սովորողների պատումներ, ֆոտոպատումներ՝ դասարանական բլոգում

Ուրախ ճամփորդություն

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий