Рубрика: Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանքի ծրագիր

Ապրիլ ամիս

Աշխատանքային ծրագիրը կազմվել է հաշվի առնելով մանկավարժական կենտրոնի մենթորության գործունեության մասին կարգը:

Մենթոր՝Անահիտ Ավագյան

Խորհրդատվություն ստացող դասվար՝Աննա Նավասարդյան

Մենթորական աշխատանք ՝Անահիտ Նավասարդյան

Մասնագիտական զարգացման ուղղությունները՝

Ծրագրի յուրացում — կազմակերպում- ներկայացում

  • «Իմացումի հրճվանք» ծրագիր
  • Ուսումնական պլան
  • Կարգեր
  • Ուսումնական օրացույց
  • Ուսումնական նախագծեր
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Առցանց-հեռավար ուսուցում
  • Ուսուցիչ -ծնող, ընտանիք -դպրոց համագործակցություն
  • Դասարանական խնդիրներ
  • Ուսումնական պարապմունքների պլանավորում, կազմակերպում, գնահատում/ ինքնագնահատում
  • Ուսումնական նախագծեր, շաբաթական աշխատակարգեր
  • Ինքնակրթություն, ինքնազարգացում

Ընթացքը՝

Նախագիծն իրականացնելու համար կազմել աշխատակարգ, ծրագիր, մշակել նախագծեր: Ուսուցչի զարգացման համար տարբեր նախագծեր, մանկավարժական մեթոդներ- մոտեցումներ ընթերցել, քննարկել, փորձել կիրառել դասարանում: Ակտիվ համագործակցել, փոխանակել ամենատարբեր մտքեր, զարգացնել: Աշխատանքը կազմակերպել ֆիզիկական միջավայրում/ դասարան-լաբորատորիայում, բակում և այլ հարմար տարածքում/, վիրտուալ միջավայրում / էլ. հասցեի, սոց. ցանցի միջոցով/։

  • Ժամանակահատվածը՝ 2024 թվականի մարտ-հունիսի 14

Օժանդակ նյութեր՝

Առաջիկա անելիքներ՝

Հանդիպումների ժամանակացույցի մշակում.
Մարտ ամսվա օրացույցի հրապարակում.
Մարտ ամսվա նախագծի մշակում, հրապարակում.
Ուսումնական ռեսուրսի ամբողջացում:

Ուսումնական ռեսուրսներ

Մաթեմատիկայի աշխատանքային փաթեթ`

Մաթեմատիկա 3-4


Անահիտ Հարությունյան՝ Նախագծային ուսուցման ընթերցարան

Մարիետ Սիմոնյան՝ Հայոց լեզու 3

Ապրիլի 1-5 արված աշխատանքները

Աշխատակարգ ՝Անահիտ Նավասարդյան /ապրիլի1-5 /

Մաթեմատիկա

Մայրենի

Նախագծերի արդյունքերը.

Զատկածեսը Արևելքի բակում

Կրկնազատիկի տոնը Սարդարապատի միջնակարգ դպրոցում.

Ապրիլի 8-12 արված աշխատանքները

Աշխատակարգ ապրիլի8-12 / Անահիտ Նավասարդյան/

Ուսումնական գործունեության ձևեր՝

Լեզվագործունեություն՝  ռոդարիական հնարքների կիրառում, հեքիաթների, բառերի հորինում, ընթերցանություն, ընտանեկան ընթերցումներ:Ամեն օր քննարկում ենք անելիքները . ինչպես անցնել տրված թեման ,մայրենիի դասաժամին ինչպես մատուցել տեքստը ,լեզվագործունեություն ,Ռոդարիի հեքիաթները ինչպես մատուցել սովորողներին ,մաթեմատիկայից ինչ խնդիրներ լուծել, անցնելիք թեմաների քննարկում :Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններ

Արդյունքներ.

Ղազարոս Աղայանի «Հիշողություն»

Կրկնազատիկը կրթահամալիրում /մեդիաուրբաթ/

«Տարօրինակ հարցեր». սովորողների կողմից

Ապրիլի 15-19 աշխատանքներ

Աշխատակարգ ապրիլի 15-19

Աշխատանքային թերթիկներ ՝

Ռոդարիական նախագծի շրջանակում ՝ Ռոդարիական պատումներ աչքերի մասին.

Այլ նախագծեր՝

Գարնանային ֆոտոշար՝ սովորողների կողմից

Այց՝ մեր սիրելի գրադարան

Մարզական պարապմունք

Ապրիլի 22-29 արված աշխատանքները

Աշխատակարգ` ապրիլի 22.04- 26.04

Խոսել ենք նաև և քննարկել Մայիսյան հավաքը Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 19-րդ ստեղծագործական հավաք/2024/ ,կազմել ենք նախագիծը ,մայիս ամսին նախատեսված անելիքները , խոսել ենք «Ելք»ստուգատեսի մասին, սովորողները ինչպես պետք է ներկայացնեն իրենց կարողությունները ,մեդիահմտությունները:Միասին կազմել ենք մայիս ամսվա Դասարանական օրացույցը:

Արդյունքներ՝

Լավաշթխուկ

Հորինուկ — հանելուկներ լավաշի, աղի, հացի մասին

Նախապատրաստական աշխատանք Մատենադարան գնալուց առաջ

Ուսումնական պարապմունք Մատենադարանում

Ճամփորդապատում Մատենադարանի մասին

Գարնանային ֆոտոշար՝ սովորողների կողմից

Ընտանեկան նախագծեր .

Ապրիլ ամսվա բնագիտական փորձեր

Աշխատանքային թերթիկներ

-աշխատել են Մաթեմատիկա 3-4 փաթեթով

Ապրիլ ամսվա հաշվետվություն/ Անահիտ Նավասարդյան

Մենթորական աշխատանք/Անահիտ Նավասարդյան/

Ամեն օր հանդիպում ենք դասերից հետո ,քննարկում ենք օրվա անելիքները ,աշխատում են սիրով :

Рубрика: Ջանի Ռոդարիի հեքիաթները/ուսումնական նախագիծ/

Ջ. Ռոդարիի հեքիաթները

Պաղպաղակե դղյակը 
Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մի պաղպաղակե դղյակ էր հայտնվել: Է՛, պաղպաղակե դղյակ… ո՛վ չի ուզի այն լպստել… Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախան-եկան, որ մի քիչ  լպստեն: Մեծերն էլ եկան: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր: Մի փոքր տղա սկսեց լպստել սեղանի ոտքը: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու իրենք իրենց հոսում էին:
_ Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,-կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:
_ Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:-Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:
Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները: Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:
Դրանից հետո երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
_ Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանայիր:

  • Ինչի՞ց էր պատրաստված պաղպաղակե դղյակը։Կարդա՛ այդ հատվածը։
  • Փորձի՛ր ինքդ ավելացնելով նոր բառեր ,բառակապացություններ , նախադասություններ պատմել դղյակի մասին։
  • Ինչու՞ տատիկը ընտրեց բազկաթոռը։
  • Ի՞նչ կպատմեր պաղպաղակը այս ամենի մասին  կամ պատմի՛ր պաղպաղակի անունից։
  • Պատմի՛ր փոքրիկ տղայի անունից։
  • Ինչպիսի՞ն էր  հրջեջը։
  • խորամանկ
  • բարեսիրտ
  • բարեկիրթ
  • կոպիտ
  • բարեսիրտ

Թարս հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները… ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա   նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել: