Рубрика: Ուսումնական նախագծեր

Կրթահամալիրի օրեր․ Սեբաստացու տոն / 2023/

Լրացվող

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» -ուղեկցվում է  կրթահամալիրում   ուսումնական գործունեության միջոցով քննարկումների, պատումների, հարցազրույցների շարքերով, ներկայացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը,այլընտրանքային  մանկավարժական մոտեցումները: Սովորողները սկսում են ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությունը, ճանաչում են իրենց կրթահամալիրը ,ուր հաճախում են ամեն օր ,հանդես են գալիս հետաքրքիր, սեբաստացիական պատումներով:Այս տոնը նաև սովորողների ընտանիքների կրթահամալիրային տոն է:

Իրականացման տևողությունը՝ նոյեմբերի 1-27, 3-3 դասարան

Նպատակը՝ 

Սովորողների, նրանց ընտանիքների  կրթական, ուսումնական գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի,հասկանալի դարձնել կրթահամալիրի  գործունեությունը, պատմությունը, կրթական ծրագրերը,ուսումնական նախագծերը,ժամանակակից  մանկավարժական մոտեցումները:

Խնդիրները՝

  • Հետազոտական, վերլուծական,քննադատական մտածողության կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Ստեղծագործելու, հորինելու, երևակայելու կարողությունների զարգացում
  • ՏՀՏ կարողությունների  զարգացում (բլոգավարություն)    -ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային ուսուցման միջոցներն օգտագործելուն: Նրանք կարողանում են յուրացնել նկարչական ծրագիրը,համացանցից գտնել հետաքրքրող նյութ, ֆիլմ կամ խաղ կամ որևէ ուսումանական նյութ:
  •  Տեխնոլոգիական հմտությունների զարգացում–զարգացնել երևակայությունը,ճանաչելու բացահայտելու կարողություններ

Ֆիզիկական միջավայրը՝ դասասենյակ-լաբորատորիա, խոհանոց-լաբորատորիա, դպրոց-պարտեզ, խանութ, ընտանիք, բնագիտության լաբորատորիա, սրահ, մարմնամարզական դահլիճ:

Մեդիամիջավայրը՝ դասարանական, դասավանդողի, սովորողի բլոգ, ենթակայք, կայք:

3-3 դասարանի «Ժպիտներ» ռադիո :

Նախագծի ընթացքում  նախատեսվում է պատում-քննարկումների շարք՝

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին

  • Ես սեբաստացի եմ…
  • Իմ ընտանիքի սեբաստացիները (ուսումնասիրություն)
  • Ինչո՞ւ եմ ես սիրում կրթահամալիրը:Ի՞նչն է ինձ դուր գալիս կրթահամալիրում :
  • Կրթահամալիրը և ես
  • Ինչի՞ է նման կրթահամալիրը
  • Ինչպիսի՞նն են սեբաստացի ուսուցիչները
  • Կրթահամալիրի գովազդ
  • Պատումներ
     «Ինչպես դարձա սեբաստացի»,
    «Իմ սեբաստացի ընտանիքը»,
    «Ի՞նչ է նշանակում լինել սեբաստացի»,
    «Լավն ու վատը իմ դպրոցում»,
    «Իմ սեբաստացի ընկերը»

Այս օրերին նախատեսել ենք համագործակցային նախագծեր՝

Նոյեմբերի 16

Համագործակցային աշխատանք Հարավային դպրոցի 2-1 դասարանի սովորողների հետ:Սովորողների կողմից պատրաստած տիկնիկներով ներակայացում ռոդարիական հնարքներով :

Նոյեմբերի 9

1. Հարավային դպրոցի 2-1 դասարանի հետ նախագիծ պատրաստելու ենք ծաղկային տպումներ անձեռոցիկի վրա :

Նոյեմբերի 10

3.Սոֆյա Մամյան և ընկերներ/համագործակցային աշխատանք 5- րդ դասարանցիների հետ / Նախատեսել ենք զրույց,քննարկում սեբաստացիների մասին :

Նոյեմբերի 14 կամ 15

Արևելյան դպրոցի 3-1 դասարանի սովորողների հետ նախապատրաստում ենք տոնավաճառի համար ինքնաշեն իրեր :

Թթուդրիկ / ուսումնական նախագիծ/

Թթուդրիկի ամենամյա ավանդական ծեսը խորհրդանշական է: Այն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:

Գործունեության ընթացքը

Սովորողները  համացանցից պարզում են  կաղամբը կամ գազարը  տարվա որ եղանակին են աճում ,նրանց  օգտակար հատկությունները, նրանց   հայրենիքը: Քննարկում են հետևյալ հարցերը.

  1. Ինչու՞ ենք թթու դնում:
  2. Ի՞նչ է  թթուն:
  3. Այն  առողջարար է , թե՞ ոչ  :
  4. Ինչու՞ ենք թթուն դնում հենց աշնանը :
  5. Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:

Ընտանեկան   թթվանախագծեր

Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից, մայրիկներից, թե ինչպե՞ս են պատրաստում թթուն ,ընտանիքից ո՞վ է շատ սիրում թթու ուտել, ինչի՞ մեջ են պահում տան թթուն /տակառ, ապակե բանկա, կավից տարա և այլն/, թե ինչո՞ւ են թթուն դնում աղաջրի մեջ:  Տեղեկանում և սովորում են,թե թթու դնելու  ժամանակ  ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Պատումներ հետևյալ վերնագրերով .

  • Մեր տան թթուն
  • Թթուն մեր սեղանին
  • Թթվային լիմերիքներ և թթվային աքրոստիկոսներ
  • Թթվապատումներ ռոդարիական հնարքներով

Այնուհետ  սովորողները փորձում են ստանալ բանջարեղենային տարբեր կերպարներ , որոնք դառնում են թատերական, տիկնիկային ներկայացումների հերոսներ: Այս ընթացքում սովորած երգերով ու պարերով մեկնարկում է թթուդրիկը:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Գրական ստեղծագործություններ

  • Ա. Խնկոյան «Մեղու»
  • Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
  • Դ. Բիսեթ «Անձրև»
  • Հ. Թումանյան «Տերևաթափ»

Երաժշտական, պարային ստեղծագործություններ

Ընթացքում կարող են լինել լրամշակումներ :

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий