Рубрика: Ուսումնական նախագծեր, Թթուդրիկ / ուսումնական նախագիծ/

Թթուդրիկ / ուսումնական նախագիծ/

2023

Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ Արևելյան դպրոցի խոհանոց-լաբորատորիա

Իրականացման ժամանակը ՝ նոյեմբեր 

Նպատակը սովորողների մոտ  զարգացնել  հետազոտական ,  ճանաչողական գործունեության,ինքնակրթության ,տեղեկություն գտնելու հմտություններն ու  կարողություններըԽնդիրներ և նպատակներ

Ընդլայնել սովորողների գիտելիքները բանջարեղենի մասին,օգտակար սննդամթերքի նշանակության մասին,դաստիարակել առողջ ապրելակերպի համար բանջարեղենի ճիշտ ընտրության կարողություններ,միավորել դասավանդողին ,ծնողին ,սովորողին ընդհանուր ստեղծագործական աշխատանքի ,գործունեության  մեջ:

Նախագծի թեման — թթվի ծես,  թթու դնել ,թթվի մասին

 Թեմային վերաբերող հարցեր

  Սովորողների հետ միասին քննարկում ենք հետևյալը.

Ինչու՞ ենք թթու դնում:

Ի՞նչ է  թթուն, փորձի՛ր բացատրել թթու բառը:

Այն  առողջարար է , թե՞ ոչ  :

Ինչու՞ ենք թթուն դնում աշնանը :

Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:

Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:

Կարելի՞ է անընդհատ ուտել մի տեսակի բանջարեղեն, իսկ մյուս տեսակները ‘ ոչ:

Մեր միջավայրի բանջարեղենները

Նախագծի գործունեության ընթացքըծեսի կազմակերպման ընթացքը

Սովորողներից յուրաքանչյուրն իր ամենասիրելի բանջարեղենի համար տեղեկատվական  փաթեթ է պատրաստում :Քանի որ դասարանում կա համացանց,սովորողները անհատական նեթբուքերով  համացանցից տեղեկանում են ,թե օրինակ կաղամբը կամ գազարը  տարվա որ եղանակին են աճում ,նրանց  օգտակար հատկությունները, նրանց   հայրենիքը , ինչպես պետք է պահել դրանք տնային պայմաներում: 

Թթուդրիկի ծեսը սկսվում է նրանից, որ սովորողները  կազմում են թթվի պարագաների  ցուցակ՝ գնումներ կատարելու համար: Դասավանդողը  յուրաքանչյուր  սովորողին հատուկ դեր է տալիս  .  երեխաներից մեկը    գումարն է հավաքում,  մյուս երկուսը հաշվարկն են  անում , մի ուրիշն էլ ցուցակն է  մուտքագրում, տվյալները ներկելով որևէ գույնով / գործունեության  ընթացքում սովորողն անընդհատ օգտագործում է  Word  ծրագրի գործիքները /  :Դրանից հետո երեխաները գնում են խանութ,որտեղ    գնումներն  անմիջապես  իրենք են  կատարում,ընտրում թթվի համար անհրաժեշտ պարագաներ  :

Սովորողները  նախապես հաշվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքան դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում  նախնական հաշվարկի հետ:Շատ կարևոր է նաև , որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն թթուդրիկի   ամբողջ   գործունեությունը /ծնողների և ուսուցչի մասնակցությամբ և ուղղորդմամբ / լվանան   բանջարեղենը, մաքրեն   կանաչին, կեղևազերծեն  սխտորը և այլն: Նրանք ինքնուրույն էլ  տեղավորում են   ամբողջը  տարրաների մեջ:

Ծնողական համայնքը ակտիվորեն   և  մեծ սիրով մասնակցում է  թթուդրիկի ծեսին: Ծնողներից ամենափորձառուները կամ տատիկները  պատմում և ցույց են տալիս , թե ինչպես   պետք  է    թթուն ճիշտ  դնել, դասվորել տարրաների մեջ , պահպանելով   հաջորդականությունը:Ծեսին պատրաստվելու կարևոր  գործոններից է   նաև  հագուստը: Այդ  օրը  սովորողներտը պետք է ներկա լինեն  գոգոնոցներով ,խոհարարական գլխարկներով,հանդես գան որպես փոքրիկ խոհարարներ :Հետո սովորողները ,քանի որ տիրապետում են համացանցից օգտվելու կարողություններին,համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են թթուն դնում աղաջրի մեջ: Տեղեկանում և սովորում են,թե թթու դնելու  ժամանակ  ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեներ անելու պատճառը և այլն:

Բնագիտական փորձեր  /ընտանեկան նախագծեր/ 

Ջրով լի  բաժակի մեջ լցնումենք 1 կամ 2  ճաշի գդալ աղ,  գդալով  լավ խառնում ենք, այնպես , որ աղը մինչև վերջ լուծվի: Ավելացնում են սննդային ներկանյութով   ջրի կաթիլներ / թեյի գդալով/ :Ավելացնելուց հետո տեսնում են ,որ ներկանյութը չլուծվեց աղաջրում :

1 բանկայի կեսը  լցնենք ջրով:Հում ձուն իջեցնենք բանկայի մեջ: Այն անմիջապես կսուզվի:

2 Այնուհետև  հանենք  ձուն:

3. Ավելացնենք   ջրի մեջ 2  ճաշի գդալ աղ և  լավ խառնենք:Նույն ձուն  դնենք  աղով լի  բանկայի մեջ և հետևենք: Քանի որ  ջրի  մեջ    բավականին  աղ  կա,ապա  ձուն կկախվի  ջրից, չի սուզվի  :

Ջրով լի բանկայում լցնում ենք աղ/ մի  քանի ճաշի գդալ /  , վերցնում ենք մեկ հատ մաքրած հում  կարտոֆիլ : Այն իջեցնում ենք աղաջրի մեջ և  կարտոֆիլը  չի   սուզվում ,բարձրանում է վեր :Որքան շատ ենք աղ ավելացնում ,այնքան կարտոֆիլը ավելի վեր է բարձրանում :

Ընտանեկան   թթվանախագծեր

  • Սովորողները հարցազրույց են վերցնում տատիկներից, մայրիկներից, թե ի՞նչ ավանդույթներ, հիշողություններ ունեն թթու դնելու հետ կապված:
  • Մեր տան թթուն կամ թթուն մեր սեղանին
  • Նախագծի ընթացքում կիրառվող մեթոդ — ընդհանուր հարց ու  պատասխանի մեթոդ
  •  Ի՞նչ կլիներ ,եթե մրգերը թթու դնեին:
  • Եթե լիներ այնպես, որ թթուն դրվեր քաղցրաջրում:
  • Թթվային լիմերիքներ
  • Ողջ նախագծի ընթացքում ռոդարիական հնարքների կիրառում, ռադիոնյութերի ստեղծում 

Գնահատում 

Նախագծի իրակացման արդյունքում  սովորողները իմացան .

Թթվի պատրաստման եղանակը

Ինչպես աղաջուր պատրաստել

Բանջարեղենի օգտակարության մասին

Ինչպիսի՞ բանջարեղեն և մրգեր են աճում  իրենց  միջավայրում

Ինչո՞վ է օգտակար բանջարեղենը ,  նրանց  օգտակարության ,վիտամինների մասին

Ամփոփումը դասարանական բլոգում 

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий