Рубрика: Սովորողներ

Մի անսովոր տիկնիկային ներկայացում

Ծանոթ լինելով Ջ. Ռոդարիի «Խաղալիքը որպես հերոս»/Ստեղծագործական երևակայության քերականություն , էջ 140 / հնարքին ,որոշեցի սովորողների հետ առակը ներկայացնել այդ հնարքով,բայց մի փոքր այլ տարբերակով :

Խնկոյականական օրերի շրջանակում 3-3 դասարանի սովորողներն ընթերցեցին Ա. Խնկոյանի մի քանի առակ:«Վատ ընկերը» առակը քննարկելուց հետո , որոշեցինք տիկնիկային ներկայացում ցույց տալ:Սովորողներն ընտրեցին դասարանում եղած տարբեր առարկաներ ,որոնք նմանեցրեցին առակի հերոսներին :Օրինակ համակարգիչը դարձավ առյուծը, մատիտների համար ամանը դարձավ գայլը , գունավոր մատիտները դարձան աղվեսին որոնող գազանները,նարնջագույն ֆետր կտորը ՝ աղվեսը :

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий