Рубрика: Հաշվետվություն

2022-2023-ի տարեկան հաշվետվություն պատումների տեսքով

Նախաբան

Ուսումնական գործունեության օրերը շատ հագեցած և հետաքրքիր են անցնում։ Սովորողները շատ ոգևորված հորինում են,մեդիահմտություններ սովորեցնում իրենց ընկերներին , ազգային խաղեր են խաղում,կատարում բնագիտական փորձեր իրենց ընկերների հետ ,մասնակցում ստուգատեսների:Նրանք սիրով ներկայացնում են իրենց սովորած համակարգչային ծրագրերը ,որը կարելի է անվանել համակարգչային ծրագերի նախագիծ :Արդյունավետ եմ համարում տարբեր տարիքի ,տարբեր ուսումնական հաստատությունների սովորողների հանդիպումները,որոնք ընթանում են ջերմ մթնոլորտում :Համագործակցային նախագծերը շատ օգտակար են և հեշտությամբ իրագործվում են :Սովորողները սիրով ճամփորդում են :Ճամփորդությունները հնարավորություն են տալիս բացահայտելու սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, զարգացնելու նրանց ստեղծագործական հմտությունները:Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ ստեղծական է և հետաքիրքիր:Այդ ուսումնական նախագծերը խթանում են սովորողի երևակայական  կարողությունները, հնարավորություն են տալիս զարգացնել  սովորողի մոտ  հետազոտելու , տեղեկություններ ձեռք բերելու կարողությունները : Հիմնականում ստացվում է ուուսումնական նախագծերի իրականացումը ,սովորողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում :

Հաջողված, ամբողջական նախագծերի մասին․ ներկայացում, հղումներ

Ուսումնական ձմեռային ճամբարը համարում եմ ստեղծական ,ուրախ, հավես , արդյունավետ թե՛ ճամբարականների համար ,և թե՛ դասավանդողի համար :Սովորողներն ազատ և անկաշկանդ միջավայրում իրակացնում են ստեղծագործական նախագծեր:Ճամբարում օրերը շատ հագեցած և հետաքրքիր են անցնում։ Սովորողները շատ ոգևորված են․ հորինում են,մրցում են ընկերների հետ , ազգային խաղեր են խաղում, նոր պարեր են սովորում,կատարում բնագիտական փորձեր իրենց ընկերների հետ ,մասնակցում ստուգատեսների:Ձմեռային ճամբարի ընթացքում սովորողները ներկայացրեցին իրենց մեդիահմտությունները , մեդիակարողությունները :Հղումներ ՝ Խաղում ենք ուրախ խաղիկներ,Բեմադրում ենք ուրախ խաղիկներ ,Ուրախ խաղիկներ,Ներկայացնում ենք Thisissand և Silk համակարգչային ծրագրերը, Բնագիտատեխնիկական ստուգատես 2023, Մեդիահմտությունների ցուցադրում,Ես, մայրիկս ու մեդիահմտությունները,Սովորում ենք Power Point համակարգչային ծրագիրը:

Սովորող- սովորող նախագիծը բավականին արդյունավետ է տարրական դասարաններում :Այն հեշտությամբ է ստացվում:Սովորողները ջանասիրությամբ են սովորեցնում և փոխանցում իրար իրենց գիտելիքները և կարողությունները :Այս տարի 3 -րդ դասարանցիների համար շատ հետաքրքիր էր մասնակցել բարբառով դաս ընթերցմանը ,դա իրենց համար նորություն էր :Ամենահաջողված և հետաքրքիր նախագծերից մեկն է ,որը հրաշալի իրագործվում է :Հղումներ՝ Սովորող -սովորեցնող նախագիծ Մեղու TV#36. Մեղվադաս 2, Համագործակցային նախագիծ, արտադրությամբ ուսուցում․ «Համեղ նախաճաշ» ,Հ.Թումանյանի հեքիաթների բարբառային ընթերցում ,Բնագիտական հավես փորձեր, Բառարանընթերցման ֆլեշմոբ համագործակցային նախագծով, Թումանյանական հարցուպատասխան, Համով բարբառով հեքիաթներ, Բնագիտական ուրախ փորձեր,

Հաջողված նախագծերից եմ համարում« Ռոդարին և մենք նախագիծը» : Ռոդարիի հեքիաթները և ռոդարիական հնարքները մեծ ոգևորություն են պատճառում սովորողներին, զարգացնում են նրանց երևակայությունը, մտածողությունը:Ստեղծագործելը,հորինելը ,երևակայելը սովորողին հնարավորություն է տալիս զգալ ստեղծագործելու ազատությունը և հրճվանքը : Ըստ Ջ. Ռոդարիի՝ ստեղծագործական երևակայությունը շատրվանի պես ժայթքում է , ֆանտաստիկ վարկածները սկսում են վխտալ:Հղումներ ՝ Ռոդարիական երկանդամություն խաղ- հնար, Աչքերի գանգատը , Տարօրինակ հարցեր, Շփոթիկների և ճշտիկների հեքիաթը, «Շուռ տված» հեքիաթներ, Հեքիաթների շիլաշփոթ, Հորինում ենք դդմային լիմերիքներ, Դդմահորինուկներ,Հորինուկներ արևի մասին,

2.Իրականացրած ճամփորդություններ՝ ցուցանիշներ

Ճամփորդությունները իրականացնում ենք տարբեր քայլքերի տեսքով ,այցելում ենք թատրոններ ,թանգարաններ և այլն :Կարևորագույն գործոններից է, որ արդեն 3 -րդ դասարանում սովորողները նախապես համացանցի միջոցով ծանոթանում են տեղանքին ,տեղեկություն են ձեռք բերում եղանակի,ճանապարհի հեռավորության մասին :Նրանց մոտ ձևավորվում է շրջապատի և արտակարգ իրավիճակներում պաշտպանվելու կարողությունները:Հղումներ՝ 3 -րդ դասարանցիների ուսումնական ճամփորդությունների հղումներ

3.Մարզական խաղեր, հանդիպումներ․ ցուցանիշներ

Սովորողները ուսումնական գործունեության շրջանում պետք է տիրապետեն մարզական հմտությունների, վարեն առողջ ապրելակերպ:Համագործակցային նախագծեր եղան նաև մարզական բնագավառում : Հարավային և Արևելյան դպրոցների սովորողները հաճախ էին իրականացնում ուրախ մարզատոներ :Մարզատոնի ընթացքում նրանք ցուցադրում էին իրենց մարզական հմտություներն ու կարողությունները:3- րդ դասարանցիների մարզական հանդիպումների հղումներ ՝ Ընկերական մարզական հանդիպում, Միասնական մարզատոն, Մարմնակրթություն

3.Համերգների, ներկայացումների ցուցանիշների ներկայացումներ

3-րդ դասարանի սովորողները սիրով ներկայացրեցին իրենց համերգ — ներյակացումը ռոդարիական հնարքներով ,ազգային երգ ու պարով , անգլերերն և հայերեն լեզուներով :Համերգ — ներկայացումների ժամանակ սովորողները ներկայացնում են իրենց ստեղծագործական ,երևակայական կարողությունները :Հղումներ՝ Տարեվերջյան համերգ -ներկայացում, Համերգ -ներկայացում,Հեքիաթների շիլաշփոթ,

4.Պատումներ, լուսաբանումներ՝ ցուցանիշներ

Սովորողները ողջ ուսումնական տարվա ընթացքում երկայացնում էին իրենց ընտանեկան նախագծերը , իրենց կարողությունները :Նրանք տեսաֆիլմերով ներկայացնում էին իրենց ընտանեկան նախագծերը ,իրենց պատումները տարբեր թեմաների շուրջ :Հղումներ՝ Սանթուրի մասին, Կատարում ենք բնագիտական փորձ, «Թումանյան պապիկը» մեր տանը , Մաթեմատիկական խաղ, LegoHouse,Ամանորյա հեքիաթ , Ամանորյա ուրախ պատումներ,Ուսումնական աշուն 2022 .ամփոփում,3-5 դասարանի սովորողների փոքրիկ պատումներն ամեն ինչի մասին

5.Ինչն է ստացվել— Ստացված եմ համարում նաև շուրջտարյա ռադիոնյութերի թողարկումը :Յուրաքանչյուր նախագծի շրջանակում 3-5 դասարանի սովորողները ինքնուրույն ներկայացնում էին ռադիոնյութեր:Ռադիոնյութերի ստեղծման ժամանակ սովորողները ընտրում էին հաղորդավարներ ,իրենք էին առաջարկում թեմաները , կազմում իրենց բանավոր խոսքը , ստեղծագործում և հորինում : Հղումներ՝ 3-5 դասարանի սովորողները ներկայացնում են «Ժպիտներ» ռադիոն

Ստացված եմ համարում համագործակցային նախագծերը,ռոդարիական հնարքներով ուսումնական գործունեությունը: Հղումները կարող եք դիտել իմ բլոգի «Սովորողներ» ենթաբաժնում :

Ուսումնական աշուն

Ինչպես նաև ՝Մանկավարժական ճամբար․ հոկտեմբերի 24-28

Մասնակցել եմ սեմինարներին .

Շախմատ

Ստեղծագործական երևակայության քերականություն

Մարզական և պարի սեմինարներ

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն/2022/

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն/2022/

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն/2022/

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն/2022/

2-րդ Ուսումնական Շրջան․ Հաշվետվություն/ 2023, հունվար /

Փետրվար ամսվա հաշվետվություն/2023/

Մարտ ամսվա հաշվետվություն/2023/

Ապրիլ ամսվա հաշվետվություն/2023/

Մայիս ամսվա հաշվետվություն/2023/

Հունիս ամսվա հաշվետվություն /2023/

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий