Рубрика: Ուսումնական նյութեր

Հետաքրքրաշարժ խնդիրներ

Գ.Օստեր «Զզվելի  խնդիրներ»

Գայլը իր ծննդյան տոնին հրավիրեց 3 խոզուկ,7այծիկներ, և մեկ Կարմիր գլխարկին:Քանի՞ ախորժաբեր հյուր գայլը հրավիրեց իր ծննդյան տոնին: Մի ծառից քաղեցին 164 տանձ, իսկ երկրորդ ծառից ՝5տղա,որոնցից  յուրաքանչյուրը ծառին նստած ,կերել էր 27 տանձ:Դրանից հետո 2-րդ ծառից  քաղեցին էլի  94 տանձ: Քանի՞ տանձ կար երկու ծառեր վրա:

Մի անգամ  40  տատիկ ընկել էին 3 խոզուկների ետևից:Մի խոզուկին բռնեցին 3տատիկ,երկրորդին բռնեցին 2անգամ շատ տատիկ:Քանի՞ տատիկ բռնեց 3-րդ խոզուկին: 

Երբ  փոքրիկ Պողոսին կատուն ճանկռոտեց, նա    գոռաց  5 րոպե, երբ նրան մեղուն կծեց , նա  գոռաց  3  րոպեով    ավելի, բայց  երբ Պողոսի մայրը սկսեց նրան լողացնել օճառով , տղան սկսեց գոռալ 2 անգամ երկար , քան մեղվի կծածի ժամանակ: Մայրը Պողոսիկին  լողացնում էր 9 րոպե:  Քանի  ՞ րոպե էր գոռում արդեն լողացած Պողոսիկը: 

Եթե փոքրիկ Կուզյային կշռենք տատիկի հետ միասին ,կստացվի 59կգ:Եթե կշռենք տատիկին առանց Կուզյայի ,կստացվի 54 կգ:Որքա՞ն է կշռում Կուզյան առանց տատիկի :

Տատիկի պահարանում պահված է 1 բանկա մուրաբա :Բանկայում 650գ մուրաբա կա: Թոռնիկ Կոլյան գտավ, թե որտեղ է պահված մուրաբան և ամեն օր ուտում էր 5 գդալ մուրաբա: Որքա՞ն գ մուրաբա բանկայում  կգտնի տատիկը 20օր հետո ,եթե հայտնի է ,որ յուրաքանչյուր գդալում տեղավորվում է 5գ մուրաբա :

Եթե փոքրիկ Կուզյային կշռենք տատիկի հետ միասին ,կստացվի 59կգ:Եթե կշռենք տատիկին առանց Կուզյայի ,կստացվի 54 կգ:Որքա՞ն է կշռում Կուզյան առանց տատիկի :

Պետրոսը  շատ էր ուզում գանձ գտներ : Նա իր բակում փորեց մի փոս ,ուր 1-ին օրը ընկավ երկու մեծահասակ և երեք փոքրիկ:Երկրորդ օրը ընկավ 3 մեծահասակ  և երկու  փոքրիկ: Ընդամենը քանի՞ մարդ ընկավ Պետրոսի փորած փոսը:

Կրկեսի դերասան Դդումյանի վզին նստած էին նրա կինը` Սիրանուշը, նաև Հրանուշը և Հայկանուշը, ինչպես նաև երեք  փոքրիկ  որդիները` Պետրոսը, Պողոսը և Մարտիրոսը: Քանի  ՞մարդ էր նստած դերասանի վզին: 

40 տատիկ մտավ ավտոբուս:Տատիկների 5-րդ մասը առավ տոմս,իսկ մնացածը հայտարարեցին ,որ մշտական ունեն:Իրականում  մշտական ունեին 7 տատիկ:Քանի՞ տատիկ երթևեկեցին առանց տոմսի : 

Դպրոցական պայուսակում տեղավորվում է4 մեծահասակ ոզնի:Քանի՞ պայուսակ է հարկավոր, որպեսզի դպրոց  մեկ անգամ բերեն 316 ոզնի :

Չար կախարդը  դարձավ Ձյունաճերմակ աղջիկ  և  7  թզուկների համար  թխեց 40 կարկանդակ, որոնց մեջ մեխեր  դրեց: 3 թզուկ հրաժարվեցին հյուրասիրությունից, իսկ մյուսները հավասար  կիսեցին կարկանդակները  և շպրտեցին չար կախարդի վրա: Նետված  կարկանդակների կեսը կպավ կախարդին, իսկ մնացած մասը անցավ նրա կողքով: Որքա ՞ն մեխերով  կարկանդակ կպավ չար կախարդին:   / Խնդիրը լուծիր տարբեր եղանակներով/:

Կենդանաբանական այգում չարաճճի Վարդանիկը ձեռք էր առնում 3 ուղտերին: Ուղտերից յուրաքանչյուրը 3 անգամ թքեց Վարդանիկի վրա: Քանի ՞ անգամ ուղտերը թքեցին Վարդանիկի վրա:

Մի բնակարանից  գողերը գողացան մեկ  աջ հողաթափ   և  2   ձախ   հողաթափ: Մյուս բնակարանից գողացան   միայն  մեկ աջ  հողաթափ:  Գողերը քանի  ՞զույգ հողաթափ գողացան  երկու բնակարաններից:  

Անմահ Կաշեյը ծնվել է 1123 թվականին, իսկ անձնագիր ստացել է միայն 1936 թվին: Քանի ՞ տարի է նա ապրել առանց անձնագրի:

Երկնքում թռչում են 35  բադ, իսկ  27 սոված կատու ծառին նստած նայում են բադերին: Քանիսո ՞վ են  բադերը կատուներից շատ: 

Ծառին նստած է  27 կատու: Նրանցից  8-ը  կաթ չեն  ուզում, իսկ մնացածը  ուզում են: Քանի ՞ կատու են կաթ ուզում:

3-1 դասարանի աշակերտներն ունեն 56 ականջ։ իսկ 3-2 դասարանի աշակերտները 4-ով պակաս: Քանի ՞ աշակերտ կա յուրաքանչյուր դասարանում:

Դեղատուփում կար  27  տարբեր տեսակի դեղ: 2  փոքրիկ  տղա  բացեցին տուփը և  սկսեցին այդ դեղերը փորձել:   Տղաներից մեկը 5 հատ դեղ փորձելուց հետո սրտխառնոց ունեցավ:  Երկրորդը փորձեց 3 հատ դեղ և բարձր գոռալով  դուրս թռավ: Քանի ՞ դեղ   մնաց չփորձած:

2 -1 դասարանը  այցելեց  ատամնաբույժի  սենյակ , որտեղ նրանցից  քաշեցին 12 կաթնատամ:Դրանից հետո եկավ 2-2 դասարանը , որից քաշեցին 4 կաթնատամ ավելի: Որքա ՞ն կաթնատամ թողեցին երկու դասարաններըատամնաբույժի սենյակում , եթե հայտնի է, որ մի երկրորդ դասարանցի  իր ատամը տարել էր տուն , որպեսզի պապիկին ցույց տար:

Պարանից կախված էր և հանգիստ չորանում էր 8 բարձի  լվացած երես: 6 բարձի երես պարանից գողացավ և սկսեց   ծամել այծիկ Մկկիկը:  Որքա ՞ն բարձի երես էր չորանում պարանին: 

Հետաքրքիր խնդիրներ 

Գիշերվա  Ժամը 12-ին ձյուն էր գալիս:Կարո՞ղ է մի քանի օրից հետո նույն այդ ժամին արևային եղանակ լինել:

Կովը և այծը խոտ են ուտում 45 օրվա ընթացքում ,իսկ կովը և բադը՝ 60  օրվա ընթացքում են ուտում :Եթե նրանց բոլորին միաժամանակ դուրս հանես դաշտ,ապա քանի՞ օրվա ընթացքում նրանք կուտեն  դաշտի  խոտը ;

Ի՞նչն է ավելի թեթև. 1 կգ բամբակը, թե 1 կգ երկաթը:

Հավը երկու ոտքի վրա կանգնած կշռում է 2 կգ: Քանի ՞ կիլոգրամ կկշռի  մեկ ոտքի վրա կանգնած հավը:

Երկու տղա միասին 4 ժամ շախմատ խաղացին: Քանի ՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:

Վանդակում կար 4 ճագար:4 երեխա եկան և նրանցից յուրաքանչյուրը գնեց մեկ ճագար։

Բայց ճագարներից մեկը մնաց վանդակում: Ինչպե ՞ս կարող էր դա  պատահել:

Նստարանին նստած են Մարին,նրա մայրիկը,տատիկը և տիկնիկը:Տատիկը նստած է թոռնիկի կողքին, բայց ոչ տիկնիկի կողքին: Տիկնիկը մայրիկի կողքին նստած չէ:

Մայրիկի  կողքին նստած է . /Ընգծի՛ր ճիշտ պատասխանը/:

ա. Մարին

բ. տատիկը

գ. Մարին և տատիկը

դ.Մարին և տիկնիկը

ե. տատիկը և տիկնիկը

 
 
 






 

 
 
 

 

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий