Рубрика: Հեքիաթներ, Դոնալթ Բիսեթի հեքիաթները

Դոնալդ Բիսեթ

Անձրևը

 Վտվտիկն ու Խտտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում, ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները խաղում:

— Վտվտի՛կ, – ասաց Խտտիկը,- չիջնե”նք ներքև և բոլորին մի լավ թրջենք:

— Ճիշտ է, թե չէ պարապ- սարապ թռչելը ձանձրալի է:

Նրանք իջան և գետինը թրջեցին: Բայց մարդիկ դժգոհ էին:

— Ի °նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:

— Կարծես դույլով թափեն, ա ¯յ քեզ տխուր օր:

-Արի գնանք այստեղից,- ասաց Խտտիկը:

Նրանք թռչում-գնում են , և անձրևը կտրվում է: Բոլորը   գոհ էին: Ամեն օր արևը շողում է, և շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի անձրև չի գալիս: Խոտերը դեղնում և չորանում են , ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նչրանք  հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Այդ տեսնելով` մարդիկ զարմանում են.

— Իջնենք, տեսնենք՝ ի”նչ է պատահել:

Նրանք իջնում են  ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:

— Ի ¯նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը;

— Վերջապես, ա ‘յ լավ օր:

Բոլորը  գոհ են` և’ Խտտիկն ու Վտվտիկը , և’ երեխաներն ու մեծերը:

ՇնորհակալությունըՆերեցեքըԽնդրեմը

Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:

— Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:

Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:

-Ներեցեք, որտե”ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք : Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք,  նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :

— Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա ‘ շնորհակալություն՚:

Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է  «շնորհակալությունը»:

— Խնդրեմ,- հոգոց հանեց Խնդրեմը,-  իձ էլ հանգիստ չեն տալիս, ավտոբուսում , փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց  ուժերս բոլորովին կորցրել եմ:

Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:

— Օ ¯յ, ների՛ր ինձ:

— Ահա ՛, դու  էլ,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:

— Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:

— Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանանք, կխաղանք, և ոչ մի աշխատանք: Թող մի շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան:

Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:

Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին ներվել, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շատ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին լինել քաղաքավարի, ասում էին` խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով` հանգստանալու:

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ
ՈւՍՈւՑՄԱՆ
ԸՆԹԵՐՑԱՐԱՆ
3-րդ դասրան

Հեղինակ ՝ Անահիտ Հարությունյան

Երկու ալիք

Ծովում երկու ալիքներ էին ապրում, մեկը՝  մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, իսկ փոքրինը` Փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա: Читать далее «Դոնալդ Բիսեթ»