Рубрика: Սովորողներ

Զատիկն առանց ձվի չի լինի

Զատիկն առանց ձվի չի լինի,որովհետև այդ տոնը չի կարող նշվել առանց զատիկի ձվի։Ձուն հայոց ավանդական կենցաղում  համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության  խորհրդանիշը,որպես նոր կյանքի խորհրդանիշ` կապվում է գարնան, բնության զարթոնքի հետ: Իսկ ձվախաղի իմաստը հինը տապալելու և   նորին անցնելու գաղափարն ուներ:Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: 

Մենք շարունակում ենք պատրաստվել Զատիկ տոնին :Շատ ենք հորինում, նկարում ,պատմում այդ տոնի մասին :Այսօր էլ սովորողները պատմեցին զատկական ձվիկի անունից,թե ինչ է «սիրում » ձվիկը ,ինչպիսինն է այն :

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий