Рубрика: Ուսումնական նախագծեր

«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատես/2024/

Իրականացման տևողությունը՝  մարտի 1 – ապրիլի 7

Մասնակիցները՝ 2-1 դասարանի սովորողներ, ծնողներ, այլոք

Միջավայրը՝  դասասենյակ, ջերմոց-լաբորատորիա, դպրոցի բակ, ուսումնական ագարակ

Նախագծի խնդիրներ և նպատակներ ՝

  • անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների կիրառում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում
  • բանավոր խոսքի զարգացում,կարդացածը, լսածը վերարտադրելու կարողությունների զարգացում
  • Ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում
  • երևակայության,ստեղծական կարողությունների  զարգացում

Ստուգատեսն ըստ գործունեության ձևերի՝

Տեխնոլոգիա + մեդիա

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում- սովորողները իրենք են պատրաստում տարբեր նյութերից  նվերներ մայրիկների համար,գոաշով նկարում են իրենց մայրիկներին կամ մայրիկի ժպիտը :Սովորողները տարբեր նյութերից / մեկանգամյա թղթե ափսեներ ,կտոր, կոճակ,գունավոր թղթեր և այլն/ պատրաստում են նվերներ ,բացիկներ մայրիկների համար:

Մեդիահմտությունների ցուցադրում

Աշխատում են Word, Paint ծրագրերով: Paint ծրագրով նկարում են իրենց մայրիկներին և շնորհավորում:

Լեզվագործունեություն + ստեղծականություն + մեդիա՝

Ընթացք`
Մայրենի-նկարագրել, բնութագրել մայրիկին ,պատմել մայրիկի մասին ,գովել մայրիկին, հորինել բառակապակցություններ մայրիկի մասին ,մայրիկ բառով կազմել նոր բառեր

Ինչպիսի՞նն է իմ  մայրիկը:

Ի՞նչի  է նման իմ մայրիկը:

Ի՞նչ է սիրում  մայրիկս կամ ի՞նչ չի սիրում:

Իմ մայրիկն ամենալավն է, որովհետև …..

Մայրիկը և գարունը

Նկարում եմ իմ մայրիկին:

Ի՞նչ կգնեմ մայրիկս համար խանութից:

Իմ մայրիկի ժպիտը

Ինչպե՞ս եմ օգնում իմ մայրիկին կամ ես մայրիկի օգնականն եմ:

Քանի՞ վանկանի է մայրիկ բառը:

Ձայնավորով է սկսում ,թե՞ բաղաձայնով:

Քանի՞ հնչյուն ես լսում մայրիկ բառը արտասանելիս:

Հաշվի՛ր  քանի՞ տառ կա մայրիկ բառի մեջ:

Քանի՞ տարեկան է մայրիկդ ,քանի՞ տարով է մեծ քեզնից ,դու քանի՞ տարով ես փոքր  քո մայրիկից;

Մայրիկիս ամենասիրած ուտեստը

Ի՞նչ է սովորեցնում  քեզ մայրիկդ:

Մայրիկ բառով կազմի՛ր նոր բառեր:

Եթե մայրիկ բառից հանես վերջին երկու տառը, քանի՞ տառ կմնա :

Մայրիկներին տարբեր բարեմաղթանքներ ձոնել:

Ի՞նչ է նշանակում մայրիկ բառը

Ես իմ մայրիկին կնվիրեմ …

Գարնանային ուսումնական ճամփորդություններ

Նախագծի շրջանակներում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ՝այցելություն այգիներ, պուրակներ

Բանաստեղծություններ գարնան մասին

Հովհաննես Թումանյան՝ « Մարտ»

Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ:
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է,
մի օր տաք,
Մին խնդում է,
մին լալիս…
Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս:

Հովհաննես Թումանյան՝ «Կանաչ ախպեր»

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Աթաբեկ Խնկոյան «Գարուն»

Ձմեռն անցավ,
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий