Рубрика: Ուսումնական ճամբար, Սովորողներ

Հարում ենք խնոցի

Խնոցի — հարոցի

«Զարզընգը» ջոկատ

Սովորողների ճամբարային օրերը շատ հետաքրքիր և ուրախ են անցնում: Ազգագրական փառատոնի նախագծի շրջանակում ճամբարականները միաժամանակ խաղացին խաղիկներ ,երգեցին ,նաև աշխատեցին Paint ծրագրով:

Զույգերով, իրար դիմաց կանգնած, ձեռքերի մատներն իրար հագցրած, ոտքի մեկն
առաջ, մյուսը` հետ: Ռիթմիկ շարժումով, նմանեցնելով խնոցու ետուառաջ գնալ —
գալու շարժմանը, մի ոտքից մյուսը տեղափոխվելով, ձեռքերը ռիթմիկ, կտրուկ
շարժումով առաջ ու ետ տանելով, ասում են.

Խնոցի,Հարեցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի


Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,
Տարա — բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

Խնոցի,Հարեցի.
Լըփը, ըփը, լըրընգա,
Դե տար, դե բեր, տըրընգա.
Թև տու, թև առ,
Զըրընգա:

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий