Рубрика: Ուսումնական նախագծեր

«Ես» նախագիծ

Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 1-20-ը: Նախագիծն իրականացվում է 1-3-րդ դասարաններում՝ յուրաքանչյուր տարի ունենալով իր զարգացումը: 

Միջավայրը՝ դասարան լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանեկան դպրոցներ

Մասնակիցներ՝ երրորդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝

Նպաստել սովորողների ինքնաճանաչման, ներանձնային հարաբերությունների զարգացմանը

Զարգացնել սովորող-սովորողներ, սովորող-դասավանդող փոխհարաբերությունները

Զարգացնել սովորողի մոտ ինքնուրույն արտահայտվելու ,սեփական կարծիքն հիմնավորելու հմտությունները

Սովորողների ընտանիքներին մասնակից դարձնել  և  ներգրավել ուսումնական գործունեությանը

  Խնդիրները

  • բանավոր խոսքի զարգացում (հաղորդակցում, ինքնաարտահայտում, լեզվական ճիշտ և գրագետ միջավայրի ստեղծում)
  • ներկայանալու և ներկայացնելու կարողության ձևավորում
  • անհրաժեշտ տեղեկություն ձեռք բերելու հմտությունների ձևավորում ու զարգացում
  • հարցեր տալու ու հարցազրույց վարելու (հարց ու պատասխան, թեմայի առաջքաշում, դիմացինի հետ հաղորդակցվելու ճիշտ կարողություն) հմտությունների ձևավորում ու զարգացում
  • պատմելու, վերապատմելու կարողության զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիահմտությունների ձևավորում
  • անձնական հիգիենա

Տևողությունը՝ սեպտեմբեր

Լեզվագործունեություն
Պատումներ, զրույց-քննարկումներ,ռադիոնյութերի պատրաստում, ստեղծագործական աշխատանք՝ 

  • Իմ մեդիաանձնագիրը
  • Բարև, ես եմ
  • Իմ դիմանկարը կամ նկարում եմ ինձ
  • Ես նման եմ…
  • Ես ուրախանում եմ, երբ…
  • Ես տխրում եմ, երբ…
  • Երբ ես երազում եմ
  • Իմ սիրելի զբաղմունքը
  • Իմ ընտանիքը
  • Ինչի մասին եմ սիրում մտածել

Միջավայրը՝ 

Դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (սովորողի բլոգ, դասարանական բլոգ, ենթակայք, կայք): 

Անհրաժեշտ գործիքները՝ 

Անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Power Point, Movie Maker կամ այլ մոնտաժային ծրագիր),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…): 

Ուսումնական ռեսուրսները՝ 

Արդյունքը՝ 

Աշխատանքները կարող են ներկայացնել պատումի, ձայնագրության, շնորհանդեսի (պրեզենտացիայի), տեսաֆիլմի տեսքով: Բոլոր աշխատանքները հրապարակվում են սովորողների բլոգներում: 

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий