Рубрика: Մասնագիտական վերապատրատում (2-րդ)

Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ

Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝ կարդալ կարգը  ,քննարկել,անել առաջարկություններ,դիտարկումներ:

Ըստ կարգի Ուսումնական նախագիծն ունենում է իր էջը մասնակիցների և ղեկավարի, դասարանի, ակումբի, խմբի ուսումնական բլոգներում, դպրոցի կայքում։Առաջարկում եմ ,որ լինի  միայն ուսումնական նախագծերի էլեկտրոնային ամսագիր,մեդիահարթակ կամ էջ ,որտեղ կներկայացվեն միայն դասվարների  ուսումնական նախագծերը:Այդ ամսագիրը հիմնականում նախատեսված կլինի  այլ դպրոցի տարրական դասարանների մանկավարժների կամ դաստիարակների համար:Ամսագիրը կունենա իր վերնագիրը, բովանդակության սեղմագիր (անոտացիա), նկարագրություն),գովազդային  տեսահոլովակը:Ամսագրի ստեղծման նպատակն է պատմել,ներկայացնել ,թե իրենից ինչ է ներկայացնում ուսումնական նախագիծը, ինչ կարողություններ և հմտություններ է զարգացնում դասավանդողի և սովորողի մոտ,ինչպիսինն է նրա դերը ժամանակակից մանկավարժության մեջ, ինչ  կրթահամալիր է ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրը:Այդ էլեկտրոնային ամսագրից օգտվելը այլ դպրոցի դասավանդողին հնարավորություն կտա դառնալ ավելի հետազոտող ,ավելի ինքնակրթվող, ավելի ստեղծագործող ,իր ուսումնական նախագիծը  ստեղծող և ներկայացնող:

Ըստ կարգի ստուգատեսի արդյունքների հրապարակային ամփոփումը նույնպես ուսումնական նախագիծ է` կլոր սեղան, ներկայացում, համերգ, ցուցադրություն, կամ ստուգատեսի ծրագրով որոշված այլ ձևով, մասնակցում են հատուկ խմբեր կրթահամալիրի դպրոցներից (նույն բովանդակության, նման նախագծեր իրականացնող դասավանդողներ, սովորողներ, լրագրողներ), նախագծի մասնակից սովորողների ծնողները և այլ հրավիրյալներ։

Առաջարկում եմ ,որ ուսումնական նախագծերի էլեկտրոնային ամսագրից օգտվող և իրենց նախագծերը հրապարակող դասվանդողներին իրենց դասարանի սովորողների հետ որպես մասնակից  հրավիրել ստուգատեսի արդյունքների հրապարակային ամփոփման կլոր սեղանին,ներկայացմանը, համերգին կամ ցուցադրությանը:

Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝ գրավոր վերլուծել  տրված հոդվածներից մեկը

Ես ընտրել եմ  այս հոդվածը.

Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

https://dpir.mskh.am/

 Հեղինակ՝ Մարգարիտ Սարգսյան:

Հոդվածը  կարդալիս նախ պատկերացում ենք կազմում ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի գործունեության մասին,որն իր այլընտրանքային կրթական ծրագրերով,իր ուսումնական գործունեությամբ մեր  հայ իրականության մեջ հանդիսանում է  մանկավարժության կարորագույն հիմքերից մեկը  և իզուր չէ որ  հանրակրթության նոր չափորոշիչները/ 4 փետրվարի 2021 թվականի N 136-Ն/ ,որոնք ընդունվել են կառավարության կողմից ,իրենց կետերով ,վերջարդյունքներով կրում են  կրթահամալիրյան շունչ ու ոգին :  

Հոդվածը իր հստակ կառուցվածքով ընթերցողին հնարավորություն  է տալիս պատկերացում կազմել նախագծային ուսուցման մասին դիտարկելով այն որպես  մանկավարժական մեթոդ ,մոտեցում, որպես /մեջբերում տեքստից / սովորող-դասավանդողի, կյանքի-կրթության, համագործակցություն, ձևի-բովանդակության համաձայնեցում, կրթության անհատականացում, արդյունքների անընդհատ ներկայացում-հանրայնացում :

 Հոդվածում գլխավոր  միտքն  ընթանում է ամբողջից դեպի մասը,այսինքն տրված են  կրթահամալիրի դասավանդողների՝ նախագծային ուսուցման  թեմային վերաբերող մի քանի թարգմանություններ-ուսումնասիրություններ,որոնք  կարդալիս ընթերցողը հիմանավոր կհասկանա,թե ինչ է նախագծային ուսուցումը,որոնք են այդ ուսուցման նպատակներն ու խնդիրները,սոցիալականացման նշանակությունը:

Читать далее «Մանկավարժական ընդհանուր բաղադրիչի առաջադրանքներ»