Рубрика: Հաշվետվություն

2-րդ Ուսումնական Շրջան․ Հաշվետվություն

Ուսումնական ձմեռային ճամբարը համարում եմ ստեղծական ,ուրախ, հավես , արդյունավետ թե՛ ճամբարականների համար ,և թե՛ դասավանդողի համար :Սովորողներն ազատ և անկաշկանդ միջավայրում իրակացնում են ստեղծագործական նախագծեր:Ճամբարում օրերը շատ հագեցած և հետաքրքիր են անցնում։ Սովորողները շատ ոգևորված են․ հորինում են,մրցում են ընկերների հետ , ազգային խաղեր են խաղում, նոր պարեր են սովորում,կատարում բնագիտական փորձեր իրենց ընկերների հետ ,մասնակցում ստուգատեսների:

Եղել եմ «Խոշորացույց »TV պատասխանատու

Եթերում է «Խոշորացույց»TV

Սովորողների առաջարկած-իրականացրած նախագծեր

Ճամբարային օրերին ճամբարականներն առաջարկեցին ,հանդես եկան և ներկայացրեցին իրենց սովորած համակարգչային ծրագրերը ,որը կարելի է անվանել համակարգչային ծրագերի նախագիծ :Սովորողները իրար էին սովորեցրել համակարգչային ծրագեր կամ սովորել էին ծնողներից :Նրանք շատ լավ են յուրացնում համակարգչային նորանոր գիտելիքները և կարողանում են սովորեցնել դիմացինին:

Ներկայացնում ենք Thisissand և Silk համակարգչային ծրագրերը

Համագործակցային նախագծեր

Ձմեռային ճամբարի ընթացքում ճամբարականները հանդիպեցին Հարավային դպրոցի 1-ին դասարանի ճամբարականների հետ :Հանդիպումները շատ հետաքրքիր էին :Նրանք միասին կատարեցին բնագիտական փորձեր ,միասին դիտարկեցին ,քննարկեցին ,ինչպես նաև միասին անցկացրեցին մարզական հանդիպում :Արդյունավետ եմ համարում տարբեր տարիքի ,տարբեր ուսումնական հաստատությունների սովորողների հանդիպումները,որոնք ընթանում են ջերմ մթնոլորտում :Համագործակցային նախագծերը շատ օգտակար են և հեշտությամբ իրագործվում են :

Բնագիտական ուրախ փորձեր

Ընկերական մարզական հանդիպում

Ստուգատեսներ՝ սովորողների մասնակցություն

Ճամբարականները սիրով մասնակցեցին մի շարք ստուգագտեսների :Նրանք շատ ստեղծական էին,պարբերաբար դրսևորում էին իրենց կարողությունները և հմտությունները;Ազգագրական փառատոնի շրջանակում նրանք բեմադրեցին խաղիկներ ,հորինեցին ուրախ խաղիկներ ,որը ներկայացրեցին որպես ռադիոնյութ :

Հորինում ենք ուրախ խաղիկներ

Բեմադրում ենք ուրախ խաղիկներ

Խաղում ենք ուրախ խաղիկներ

Բնատեխնիկական ստուգատես

Ճամբարականները ստեղծագործելով կարողանում են պատրաստել ինքնաշեն իրեր ,խաղալիքներ ::Բնատեխնիկական ստուգատեսները շատ լավ ստացվում են և շատ արդյունավետ են, քանի որ սովորողները շատ ինքնուրույն են ,ազատ կարողանում են իրագործել իրենց մտածածը և ներկայացնել:Այս անգամ ճամբարականները աշխատեցին խմբով ,իրար օգնելով ,իրար բացատրելով ,որը շատ ողջունելի էր:Այս ստուգատեսը շատ հաջողված է :

Ինքանշեն խաղալիքներ կամ իրեր

Թե ինչպես պատրաստեցինք մի սարք

Մարզական խաղեր, հանդիպումներ

Ընկերական մարզական հանդիպում

Արևելյան դպրոցի «Մունետիկներ»,«Մենք» և « Ժպիտներ» ջոկատների ճամբարականները մասնակցեցին մարմնամարզական ստուգատեսին։

Ընկերական մարզական հանդիպում/ 2-րդ /

Ճամփորդության նախագծեր

Ճամփորդությունները հնարավորություն են տալիս բացահայտելու սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, զարգացնելու նրանց ստեղծագործական հմտությունները:

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Հայաստանի պատմության թանգարան

Քայլքով կինոթատրոն մուլտֆիլմ դիտելու

Զարգացնող խաղ Սուսաննա Չալիկյանի հետ

Փորձիր կրկնել. Նեյրոհոգեբանական խաղ. Զարգացնող նախագիծ

Այց Ուսումնական ագարակ

Ճամբարականները նախ համացանցից տեղեկանացան ձիերի մասին այնուհետ գնացին ագարակ :Նրանք   ինքնավստահ և սիրով ձիավարեցին,կերակրեցին կենդանիներին :Սովորողները սիրով գովազդեցին ագարակը ,քանի որ իրենց այնտեղ շատ դուր եկավ :

Ագարակում

Սովորող -սովորեցնող նախագիծ

Սովորող- սովորող նախագիծը բավականին արդյունավետ է տարրական դասարաններում :Այն հեշտությամբ է ստացվում:Սովորողները ջանասիրությամբ են սովորեցնում և փոխանցում իրար իրենց գիտելիքները և կարողությունները :Այս տարի 3 -րդ դասարանցիների համար շատ հետաքրքիր էր մասնակցել բարբառով դաս ընթերցմանը ,դա իրենց համար նորություն էր :Ամենահաջողված և հետաքրքիր նախագծերից մեկն է ,որը հրաշալի իրագործվում է :

«Սովորող-սովորեցնող» նախագծով բարբառով հեքիաթների դաս-ընթերցումներ կրթահամալիրի Արևելյան, դպրոցի (Անահիտ Ավագյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Մարիամ Մանասյանի դասարաններում) փոքրիկների համար Քոլեջի սովորողների կողմից:

Համով բարբառով հեքիաթներ

Սովորում ենք Power Point համակարգչային ծրագիրը:

Դդմային շաբաթ

Դդմային շաբաթը սկսեցինք դդմահորինուկներով :Դդումը որպեղ շաբաթվա հերոս շատ ընդունելի է սովորողների կողմից ,քանի որ դդմային թեման խաղային է ,ստեղծական է սովորողի համար :Համեմված դդումով ուսումնական գործունեությունը դառնում է հոգեհարազատ սովորողի համար :

Դդմահորինուկներ

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Оставьте комментарий