Օրենսդրություն

Պարապմունք 1 /օգոստոսի 24/՝
ա/ ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
բ/ Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք

Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝-ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Դասավանդողը վերը նշված հոդվածները կարդալ-ուսումնասիրելուց հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր /բլոգում/ ներկայացնում է դրա իրականացումը օրենքում /ինչպես է իրականացվում օրենքում կամ գուցե չի՞ իրականացվում, ինչ հակասություններ է տեսնում, ինչի հետ է համաձայն, ինչի հետ՝ ոչ, այլ․․․/։

ՀՀ Սահմանադրություն,

ԳԼՈՒԽ 2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Իմ կարծիքով / 2-րդ կետ /  Պետական մամուլն ու ռադիոն կատարում են միայն ու միայն պետական պատվեր և զրկված են այլընտրանքային մոտեցումներից , գտնվում են  խիստ վերահսկողության տակ , ազատ չեն :

Պետությունը երաշխավորում է տեղեկատվականկրթականմշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը: Սա կարդալիս թվում է թե, դու ապրում ես  մի իդեալական հասարակությունում :Կներեք ,բայց ծիծաղելի է :Պետության երաշխավորված կրթական հաղորդումներ հիմա մեր իրականությունում շատ քիչ են կամ գրեթե  գոյություն չունեն, մարդիկ նայում են ցածրակարգ ժամանցային բնույթի հաղորդումներ ,հնդկական սերիալներ,ցենզուրային տեղեկատվություն :

/3-րդ կետ /

 Համաձայն չեմ,քանի որ, կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել նաև այն դեպքում,երբ անհատն իր կարծիքն է հայտնում ելնելով իր քաղաքական դիրքորոշումից,  չհամաձայնելով և չենթարկվելով  ընդուված ‹‹տեսակետներին› › գործող օրենքների բազմաթիվ կետերին:Երբ անհատը  փորձում է առողջ  քննադատության ենթարկել ,ընդդիմանալ   հասարակական կյանքում տեղի ունեցող  երևույթներին, ապա այդ դեպքում էլ է սահմանափակվում նրա ազատությունը,վարկաբեկվում այդ անհատի անունը  :Նրան կարող են նույնիսկ ենթարկել պատասխանատվության սեփական կարծիքը բարձրաձայնելու համար : Այս ամենի վառ օրինակները մենք տեսնում ենք մեր իրականության մեջ բոլոր բնագավառներում :  

  Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք

Հոդված 25. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

2. Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բժշկության եւ կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ եւ հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետեւանքների մասին:

Համաձայն չեմ 4-րդ կետի հետ,քանի որ ներկա պահին կորոնավիրուսի դարաշրջանում մարդկանց ստիպում են պատվաստվել չերաշխավորելով դրա  հետևանքները,ստիպում են պատվաստվել սահմանափակումներ մտցնելով,սպառնում են մարդկանց ազատել աշխատանքից:Հարց է ծագում ,որ իրավունքով, սահմանադրության որ կետով,եթե ՀՀ սահմանադրությունը /գլուխ 1/ /հոդված 3 /ասում է ՛.Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է:

Գ Լ ՈՒ Խ  II

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 26.Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները

Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 Ընտրած հոդվածներն ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն, և ինչո՞վ է այդ իրողությունը բացատրվում:

ՀՀ սահմանադրություն

ԳԼՈՒԽ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 10.Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Նմանություններ

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով:

Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Պարզ է դառնում ,որ  հասարակության մեջ յուրաքանչյուր անհատ ,երեխա հնարավորություն ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, հայտնել իր անհամաձայնությունը որևէ հարցի շուրջ,ընդդիմանալ  կամ համաձայնել բազմաթիվ հարցերի քննարկման ժամանակ :Անհատը արտահայտվում է հասարակության մեջ,իրեն շրջապատող միջավայրում  ,երեխան արտահայտվում է  կրթական միջավայրում ,դպրոցում,տանը: Կարծիքի, համոզմունքների արտահայտման իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով :

Հ.Գ.

Մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել  առանց սեփական կարծիքն արտահատելու,քանի որ սեփական կարծիք չունենալով անհատը սկսում է կառավարվել այլոց կարծիքների,դատողությունների  կողմից : Ինչ վերաբերում է օրենքին ,ապա անհատի ազատ արտահայտվելը, ազատ խոսքը և օրենքը իրարից ‹‹անպակաս են  ›› :

Տարբերություններ

Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Առաջադրանք

Սահմանադրությունից  ընտրած հոդվածը համեմատել «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի հետ: Այնուհետև գրել, թե ինչ ինչքանով են այդ հոդվածներում ձևակերպված իրավունքներն իրականություն դարձել:

ՀՀ սահմանադրություն

ԳԼՈՒԽ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Ինչն է  դարձել իրականություն :

Մեր  իրականության մեջ մարդիկ  իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունեն հատկապես սոցիալական ցանցերով,բայց  հաճախ այդ իրավունքը  ենթարկվում է  քրեական  կամ վարչական ճնշման :Քանի որ ազատ խոսքն ու ազատ արտահայտվելը չի ընդունվում պատկան մարմինների կողմից ,անընդհատ ազատ խոսքի,սեփական կարծիքի  համար անհատի փորձում են պահել վախի մթնոլորտում:Իրականություն է դարձել տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը, սակայն դրանց որակը օրեցօր հավասարվում է զրոյի: Մեծ զանգվածների համար  հետաքրիր չեն  կրթական հաղորդումները,նրանք ավելի նախընտրում են նայել տարատեսակ  ժամանցային բնույթի հաղորդումներ: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը/պետական/ ենթարկվում են գրաքննության,իսկ ազատ մամուլը դեռª ոչ: Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել ոչ թե օրենքով ,ինչպես ասված է, այլ անհատի, ղեկավարի, պատկան մարմինների ,իշխանության լծակներով օժտված անհատի կողմից :

Հոդված 10.    Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Ինչն է  դարձել իրականություն :

Մեր իրականության մեջ   երեխայի հայացքները, համոզմունքները ,կարծիքները հաշվի են առնվում մասնակիորեն:Այժմյան իրականության մեջ փոքր տարիքում երեխայի արտահայտած կարծիքը ,իմ կարծիքով գրեթե անտեսվում է :Ավելի շատ թելադրողի դերում հանդես է գալիս ծնողը ,այնինչ երեխայի կածիքը պետք է հաշվի առնել վաղ տարիքից ,քանի որ երեխան սեփականություն չէ:

Դպրոցական  միջավայրում  երեխային ազատ արտահայտվելու հնարավորություն է տրվում :Երեխաները սիրով նախընտրում արտահայտվել,իրենց սեփական կարծիքը հայտնել հեքիաթի որևէ հերոսի ,քննարկվող տեքստի,տարատեսակ իրավիճակների վերաբերյալ .դա նրանց մեծ հաճույք է պատճառում :Դրա վառ օրինակն է հատկապես ‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրը,որտեղ երեխան ,սովորողն ունի ազատ խոսքի ,կարծիք արտահայտելու ,ստեղծագործելու իրավունք : Ներկա իրականության մեջ երեխաները գերազանց տիրապետում են ՏՀՏ կարողություններին և հմտություններին ,որը նրանց հնարավորություն է տալիս ստանալ զանազան տեղակատվություն :Կարևորում եմ նշել  ուսուցչի դերը,քանի որ ոչ բոլոր դպրոցներում են համակարծիք երեխայի ազատ արտահայտվելուն :Ոսուցիչը հանդես է գալիս ավելի շատ  թելադրողի ,հրամայողի դերում ,սովորողին համարելով կախյալ :Չնայած բարձր դասարաններում երեխան կազմավորվում է և հստակ կարողանում է արտահայտվել թե՛ տանը ,թե՛ դպրոցում ,թե՛ հասարակական միջավայրում :

Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Այս շարադրված տեսակետը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը ,քանի որ մեր  միջավայրում օրենքն այդքան  խիստ չի գործում,իսկ երեխան կարողանում է ստանալ և՛ իրեն վնասկար և՛ իրեն օգտակար, առանց օրենքի արգելքների,տարբեր տիպի տեղակատվություն, որը փոխանցում է իր հասակակիցներին ,ընկերներին:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Այս իրավունքը չի գործում իրականության մեջ  և ոչ էլ ուշադրության է արժանանում :  Տեղեկատվական և մեդիա դաշտերում բազմաթիվ տեղեկություններ են տրվում ,երբ 16 տարին չլրացած երեխանները մասնակցում են կրոնական կազմակերպություններին:

Պարապմունք 2

Ընտրած հոդվածներն ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն, և ինչո՞վ է այդ իրողությունը բացատրվում:

ՀՀ սահմանադրություն

ԳԼՈՒԽ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 10.Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Նմանություններ

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով:

Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Պարզ է դառնում ,որ  հասարակության մեջ յուրաքանչյուր անհատ ,երեխա հնարավորություն ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, հայտնել իր անհամաձայնությունը որևէ հարցի շուրջ,ընդդիմանալ  կամ համաձայնել բազմաթիվ հարցերի քննարկման ժամանակ :Անհատը արտահայտվում է հասարակության մեջ,իրեն շրջապատող միջավայրում  ,երեխան արտահայտվում է  կրթական միջավայրում ,դպրոցում,տանը: Կարծիքի, համոզմունքների արտահայտման իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով :

Հ.Գ.

Մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել  առանց սեփական կարծիքն արտահատելու,քանի որ սեփական կարծիք չունենալով անհատը սկսում է կառավարվել այլոց կարծիքների,դատողությունների  կողմից : Ինչ վերաբերում է օրենքին ,ապա անհատի ազատ արտահայտվելը, ազատ խոսքը և օրենքը իրարից ‹‹անպակաս են  ›› :

Տարբերություններ

Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Պարապմունք 3 /օգոստոսի 31/՝
Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչ

ա/ Տեսական մաս․ 
Հանրակրթության պետական չափորոշիչը՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6․
Հանրակրթության պետական չափորոշչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը․

բԳործնական մաս Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Համեմատում եք կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածի հետ, գտնում, ձեր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել։ 

 Տարբերությունները

           Կառավարության 2021թ․ 136-Ն որոշմամբ տրված են

  միջնակարգ կրթության շրջանավարտի կարողությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները .

  • սովորել սովորելու կարողունակություն
  • ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.
  • ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. 
  • թվային և մեդիա կարողունակություն.  մշակութային կարողունակություն. 
  • մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն.
  • տնտեսական կարողունակություն.

Իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6 -րդ հոդվածում կարողունակությունները, ակնկալվող վերջարդյունքները բացակայում են :

Իմ կարծիքով   Կառավարության 2021թ․ 136-Ն որոշման մեջ տրված  կարողությունները  /վերը նշված/  ձևավորում են ապագա  անհատին ,որը հետագայում կկարողանա իրեն դրսևորել հասարակության ,իրեն շրջապատող միջավայրում , կկարողանա ճիշտ և պատշաճ արձագանքել  իրավիճակին: Տիրապետոլով  Հանրակրթական տարրական, հիմնական և միջնակարգ ծրագրերի  ուսումնառության  վերջնարդյունքներին, դրանց  շնորհիվ սովորողը հետագայում իրեն կդրսևորի որպես անհատ ,կկարողանա ազատ  արտահայտել իր սեփական  կարծիքը, ընդդիմանալ ,հանդես գալ սեփական առաջարկություններով ,կհասկանա ինչ է անում ,ինչպես է անում :

 Տարբերությունները

ՀՀ օրենքի 6 -րդ հոդվածում  Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը` ըստ ուսումնական տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով),ներառյալ` ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:

Կառավարության 2021թ 136-Ն որոշման մեջ  Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպականիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանում սահմանված են ուսումնական  բնագավառներ ,ուսումնական պլանը իր երկու բաղադրիչներով ªպետական և դպրոցական :

Տարբերությունները

Կառավարության 2021թ 136-Ն որոշման մեջ  (ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ) 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողները չեն գնահատվում : Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը:Սովորողը 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած գնահատվում է:  Արդյունքերի  գնահատման այս սկզբունքը  ՀՀ օրենքի 6 -րդ հոդվածում բոլորովին այլ է :

Իմ կարծիքով   շատ ճիշտ է ,որ  1-4-րդ դասարաններում ՛հատկապես 1-ին դասարանում միավորային գնահատում չի իրականացվում :Տարրական դասարաններում պետք է գնահատել երեխայի կարողությունները ,հմտությունները ուսումնառության ընթացքում նրա կողմից ձեռք բերած  անընդհատ աճող հաջողությունները :Երեխան պետք է սովորի ոչ թե գնահատականի համար ,այլ սովորելուց նա պետք է ապրի իմացումի հրճվանք,որը նրան կոգևորի ,ձգտում կառաջացնի ձեռք բերել նոր կարողություններ ,հնարավորություն կտա սովորել սիրով և հաճույքով : Նախկինում կրտսեր դպրոցում միավորային գնահատմամ կիրառումը երեխայի  մոտ առաջացնում էր  կաշկանդվածություն, լարվածություն : Լիովին ընդունելի է ,որ  4-րդ դասարանում սովորողը ոչ  թե հանձնում էավարտական քննություն ,ինչպես նախկինում էր,այլ 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատման բնութագրում :

Տարբերությունները

Ըստ 2021թ 136-Ն որոշման  հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից,այնուհետ  լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով: Այդ հանձնաժողովը ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր, իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում բացակայում է որևէ կետ   հանձնաժողովի, խմբերի մասին:

Տարբերությունները

Ըստ 2021թ 136-Ն որոշման   (V. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՄՆԱՌԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՆՔՆԵՐԸ)  հանրակրթական ﬕջնակարգ ծրագիրը յուրացնելուց հետո սովորողը  պետք է կրի  վերլուծելու,քննարկելու, գնահատելու,քննարկելու ,նախաձեռնելու կարողություններ, քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա ﬔդիա ուղերձների ստեղծման գործընթացը, իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր ﬕջոցներով, անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին, կարծիքներին, ընտրի ինքնակրթության ﬔթոդներ,  կիրառի տարածական մարﬕնների մասին գիտելիքները կյանքում,  վերլուծի տարբեր մաթեմատիկական մոդելներ ծանոթ և անծանոթ իրավիճակներմ ,կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության ﬔջ, ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումերը,  կարողանա  դրանց արձագանքել  և դիմակայել:

 Տարբերությունները

Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում   Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, մինչդեռ ըստ Ըստ 2021թ 136-Ն որոշման   չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք. 2) հմտություն. 3) դիրքորոշում. 4) արժեքային բաղադրիչ:

Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ  ուսուﬓական բնագավառներով`

  • հայոց լեզու և գրականթյուն. 1-6-րդ դասարաններում  ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը  ﬔկ ինտեգրված առարկայով  ,7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականթույունը ուսﬓասիրող առանձին առարկաներով.
  • հայրենագիտություն. 5-6-րդ դասարաններմ  ներկայացվում  են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող ﬔկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով.
  • օտար լեզուներ 2-րդ դասարանում ներկայացվում է ﬔկ օտար լեզվով, որը ռուսերենն է, 3-12-րդ դասարաններում՝ բացի ռուսերենից, ներկայացվում է առնվազն ևս ﬔկ օտար լեզվով:
  • արվեստ և արհեստ,որը   1-12-րդ դասարաններում  ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով.
  • ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործնեություն ՛1-12-րդ դասարաններում  ներկայացվում է առանձին առարկաներով.
  • «Հասարակրթույուն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով.

Ամփոփել   տեքստը  չափորոշիչների ընդհանուր գնահատմամբ:  Հանրակրթության պետական նոր չափորոշիչը  հիմնվում է սովորողի հմտությունների և կարողունակությունների վրա: Հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը,մոտեցումը,  դասավանդողին ավելի ճկուն աշխատելու հնարավորություն է տալիս: Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա սահմանելով հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը՝  դպրոցները հնարավորություն կունենան դպրոցական և անհատական բաղադրիչի շրջանակում լինել ավելի ստեղծարար և սահմանել սեփական ուսումնական պլանը` հաշվի առնելով նաև սովորողի անհատական նախասիրությունները: Հանրակրթության նոր չափորոշիչի ընդունումն ու կիրառումը կհանգեցնի վերջնարդյունքների հիման վրա ստեղծել նոր դասագրքեր, առարկայական ծրագրեր, մշակել գնահատման եղանակներ: Չափորոշիչը հնարավորություն կտա սովորողներին  հասկանալ ուսումնական նյութը, սովորել և կարողանալ կիրառել այն ։ Նոր չափորոշիչները հնարավորություն են ընձեռնում  գիտելիքները գործնականորեն կիրառել, զարգացնել սովորողների  երևակայելու կարողությունը ,  ստեղծարար, քննադատական մտածելակերպը:

Պարապմունք 4 /սեպտեմբերի 2/՝
Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

ա/ Տեսական մաս 
Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

բԳործնական մաս Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Յուրաքանչյուր ուսուցիչ ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, որից հետո օրենքին, չափորոշչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։

Առաջարկ

  • կրթահամալիրում գործեին լեզվի ուսուցման ակումբներ ,որտեղ դասավանդողները կսովորեին իրենց  նախընտրած օտար լեզուն :
  • նկատողության ,անհամաձայնության դեպքում տնօրենները իրենց ձայնը չբարձրացնեին դասավանդողների վրա ,այլ երկխոսությունը  ընթանար փոխադարձ հարգանքի վրա :

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի կանոնադրությունը

Մասնաճյուղի կանոնադրությունը կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը:

Առաջարկ

Մասնաճյուղի տնօրենին հաստատելիս նպատակահարմար կլինի հաշվի առնել նաև տվյալ մասնաճյուղի կոլեկտիվի տեսակետը  :

Այլ առաջարկներ չունեմ :

Հինգերորդ պարապմունք /վերջին պարապմունք/

Տեսական մաս՝

ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am։ 

Գործնական մաս՝

Մասնակիցը նախարարության կայքից գտնում է մի փաստաթուղթ՝ իրեն հետաքրքող, գրում է փաստաթղթի անունը և կցում հղումը։ Նույնանման աշխատանք որոնողական համակարգերի հետ։

Նորմատիվ փաստաթղթերի որոնում

ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների» մասին

Կայք՝ EDU.am 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Կայք՝ Irtek.am 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

Կայք՝Arlis.am։

Վերապատրաստման ամփոփում — գնահատում

Հնգօրյա վերապատրաստումները բավականին ադյունավետ էին այն առումով ,որ վերապատրաստողին հնարավորություն էր տրվում արտահայտել սեփական կարծիքը տվյալ կետի վերաբերյալ ,ազատ արտահայտել իր տեսանկյունը ։Հարցադրումները հետաքրքիր էին և հնարավորություն էին տալիս ավելի շատ կարդալ և ուսումնասիրել օրենքները ,որպեսզի հետո կարողանալ ճիշտ պատասխանել հարցերին։Երբ դասավանդողին հնարավորություն են տալիս ազատ արտահայտվելու, ընդդիմանալու, ազատ առաջարկ անելու ,ապա դրա շնորհիվ դասավանդողն իր սովորողներին էլ է դաստիարակում որպես ազատ ,սեփական կարծիք արտահայտող անհատ։ Վերապատրատումների շնորհիվ դասավանդողը դառնում է ավելի ուսումնատենչ,հետազոտող, քնննարկող և հանդիսանում քաղաքացիական հասարակության կերտողներից մեկը։

Հարգանքով և շնորհակալությամբ վերապատրաստողներին ՝ Ա․Տիգրանյանին և Վ․Կարապետյանին։