Այս շրջանում սովորողներն ազատ և անկաշկանդ միջավայրում իրականացնում են ստեղծագործական նախագծեր:Ուսումնական գործունեության օրերը շատ հագեցած և հետաքրքիր են անցնում։ Սովորողները շատ ոգևորված հորինում են,մեդիահմտություններ սովորեցնում իրենց ընկերներին , ազգային խաղեր են խաղում,կատարում բնագիտական փորձեր իրենց ընկերների հետ ,մասնակցում ստուգատեսների:Նրանք սիրով ներկայացնում են իրենց սովորած համակարգչային ծրագրերը ,որը կարելի է անվանել համակարգչային ծրագերի նախագիծ :Արդյունավետ եմ համարում տարբեր տարիքի ,տարբեր ուսումնական հաստատությունների սովորողների հանդիպումները,որոնք ընթանում են ջերմ մթնոլորտում :Համագործակցային նախագծերը շատ օգտակար են և հեշտությամբ իրագործվում են :Սովորողները սիրով ճամփորդում են :Ճամփորդությունները հնարավորություն են տալիս բացահայտելու սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, զարգացնելու նրանց ստեղծագործական հմտությունները:
4-2 և 3-5 դասարանների սովորողների համագործակցային աշխատանքը:
Համագործակցային նախագծերը շատ օգտակար են և հեշտությամբ իրագործվում են :
Նախագծի ընթացքում 4-րդ դասարանցիները ներկայացրեցին ,պատմեցին ,թե ինչպես պետք է իմանալ անունների նշանակությունը և ստուգաբանությունը, միաժամանակ 3-5 դասարանի սովորողները ծանոթացան «Հայոց անձնանունների բառարանին» ,«Արական և Իգական անձնանունների բառարանին», ինչպես նաև « Հայոց ազգանունների բառարանին» և սովորեցին օգտվել այդ բառարաններից :
Արևելյան դպրոցի 2-1 և 3-5 դասարանների սովորողները կազմակերպել էին թումանյանական խաղ-հարցուպատասխան։ Հենց խաղի ընթացքում ինքնուրույն հորինեցին հարցերը և իրենք էլ պատասխանեցին տրված հարցերին :
Թումանյանական օրեր. ուսումնական նախագիծ-այս ուսումնական նախագիծը ամենահետաքրքիր, ամենաարդյունավետ ,ամենաաշխատող նախագծերից մեկն է ,որը դասարանում շատ հեշտությամբ է ստացվում :Սովորողները սիրով են մասնակացում ,սիրով երևակայում են , հորինում , սիրով աշխատում :
Ուսումնական ձմեռային ճամբարը համարում եմ ստեղծական ,ուրախ, հավես , արդյունավետ թե՛ ճամբարականների համար ,և թե՛ դասավանդողի համար :Սովորողներն ազատ և անկաշկանդ միջավայրում իրակացնում են ստեղծագործական նախագծեր:Ճամբարում օրերը շատ հագեցած և հետաքրքիր են անցնում։ Սովորողները շատ ոգևորված են․ հորինում են,մրցում են ընկերների հետ , ազգային խաղեր են խաղում, նոր պարեր են սովորում,կատարում բնագիտական փորձեր իրենց ընկերների հետ ,մասնակցում ստուգատեսների:
Ճամբարային օրերին ճամբարականներն առաջարկեցին ,հանդես եկան և ներկայացրեցին իրենց սովորած համակարգչային ծրագրերը ,որը կարելի է անվանել համակարգչային ծրագերի նախագիծ :Սովորողները իրար էին սովորեցրել համակարգչային ծրագեր կամ սովորել էին ծնողներից :Նրանք շատ լավ են յուրացնում համակարգչային նորանոր գիտելիքները և կարողանում են սովորեցնել դիմացինին:
Ձմեռային ճամբարի ընթացքում ճամբարականները հանդիպեցին Հարավային դպրոցի 1-ին դասարանի ճամբարականների հետ :Հանդիպումները շատ հետաքրքիր էին :Նրանք միասին կատարեցին բնագիտական փորձեր ,միասին դիտարկեցին ,քննարկեցին ,ինչպես նաև միասին անցկացրեցին մարզական հանդիպում :Արդյունավետ եմ համարում տարբեր տարիքի ,տարբեր ուսումնական հաստատությունների սովորողների հանդիպումները,որոնք ընթանում են ջերմ մթնոլորտում :Համագործակցային նախագծերը շատ օգտակար են և հեշտությամբ իրագործվում են :
Ճամբարականները սիրով մասնակցեցին մի շարք ստուգագտեսների :Նրանք շատ ստեղծական էին,պարբերաբար դրսևորում էին իրենց կարողությունները և հմտությունները;Ազգագրական փառատոնի շրջանակում նրանք բեմադրեցին խաղիկներ ,հորինեցին ուրախ խաղիկներ ,որը ներկայացրեցին որպես ռադիոնյութ :
Ճամբարականները ստեղծագործելով կարողանում են պատրաստել ինքնաշեն իրեր ,խաղալիքներ ::Բնատեխնիկական ստուգատեսները շատ լավ ստացվում են և շատ արդյունավետ են, քանի որ սովորողները շատ ինքնուրույն են ,ազատ կարողանում են իրագործել իրենց մտածածը և ներկայացնել:Այս անգամ ճամբարականները աշխատեցին խմբով ,իրար օգնելով ,իրար բացատրելով ,որը շատ ողջունելի էր:Այս ստուգատեսը շատ հաջողված է :
Ճամփորդությունները հնարավորություն են տալիս բացահայտելու սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, զարգացնելու նրանց ստեղծագործական հմտությունները:
Ճամբարականները նախ համացանցից տեղեկանացան ձիերի մասին այնուհետ գնացին ագարակ :Նրանք ինքնավստահ և սիրով ձիավարեցին,կերակրեցին կենդանիներին :Սովորողները սիրով գովազդեցին ագարակը ,քանի որ իրենց այնտեղ շատ դուր եկավ :
Սովորող- սովորող նախագիծը բավականին արդյունավետ է տարրական դասարաններում :Այն հեշտությամբ է ստացվում:Սովորողները ջանասիրությամբ են սովորեցնում և փոխանցում իրար իրենց գիտելիքները և կարողությունները :Այս տարի 3 -րդ դասարանցիների համար շատ հետաքրքիր էր մասնակցել բարբառով դաս ընթերցմանը ,դա իրենց համար նորություն էր :Ամենահաջողված և հետաքրքիր նախագծերից մեկն է ,որը հրաշալի իրագործվում է :
«Սովորող-սովորեցնող» նախագծով բարբառով հեքիաթների դաս-ընթերցումներ կրթահամալիրի Արևելյան, դպրոցի (Անահիտ Ավագյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Մարիամ Մանասյանի դասարաններում) փոքրիկների համար Քոլեջի սովորողների կողմից:
Դդմային շաբաթը սկսեցինք դդմահորինուկներով :Դդումը որպեղ շաբաթվա հերոս շատ ընդունելի է սովորողների կողմից ,քանի որ դդմային թեման խաղային է ,ստեղծական է սովորողի համար :Համեմված դդումով ուսումնական գործունեությունը դառնում է հոգեհարազատ սովորողի համար :
Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ ստեղծական է և հետաքիրքիր :Այդ ուսումնական նախագծերը խթանում են սովորողի երևակայական կարողությունները, հնարավորություն են տալիս զարգացնել սովորողի մոտ հետազոտելու , տեղեկություններ ձեռք բերելու կարողությունները : Հիմնականում ստացվում է ուուսումնական նախագծերի իրականացումը ,սովորողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում :Իմ կարծիքով ստացված է համարվել «Տիեզերք» նախագիծը:
«Ես »ուուսումնական նածագիծը հնարավորություն տվեց արտահայտվելու և դրսևորելու կրթահամալիր եկած նոր սովորողներին ,հնարավորություն է տալիս 3-րդ դասարանի սովորողներին պատմել իրենց մասին արդեն այլ մեկնաբանությամբ ,քանի որ նրանք արդեն մեծացել են :
Սովորողները հավեսով մասնակցեցին «Թթուդրիկ» ուսումնական նախագծին, ստեղծեցին թթվային լիմերիքներ ,թթվապատումներ :Այս նախագիծը շատ լավ աշխատում է կրտսեր դպրոցում :Նախագծի իրականացմանը մասնակցում են նաև ծնողները ,տատիկները և այդ նախագիծը դառնում է ավելի ընտանեկան :
«Լույսեր, զանգեր, ղողանջներ» նախագիծ նախագիծ: Ամանորի նախագիծը հոգեհարազատ է սովորողներին և ամենասիրելին նրանց համար :Այս նախագծի իրականացումը ընթանում է շատ արագ և հագեցած:
Ճամփորդությունները իրականացնում ենք տարբեր քայլքերի տեսքով ,այցելում ենք թատրոններ ,թանգարաններ և այլն :Կարևորագույն գործոններից է, որ արդեն 3 -րդ դասարանում սովորողները նախապես համացանցի միջոցով ծանոթանում են տեղանքին ,տեղեկություն են ձեռք բերում եղանակի,ճանապարհի հեռավորության մասին :Նրանց մոտ ձևավորվում է շրջապատի և արտակարգ իրավիճակներում պաշտպանվելու կարողությունները:
Ակցելելով ցուցահանդես կամ ներկայացումներ սովորողները գաղափար են կազմում ,թե ինչ է թատրոնը, ովքեր են խաղում թատրոնում ,ինչի համար է թատրոնը , ինչպես պետք է պահել թատրոնում ,որոնք են թատրոնում վարվեցողության կանոնները :Սովորողները ծանոթանում են թանգարանային մշակույթի հետ, տեղեկանում են ,թե ինչ է թանգարանը: