Рубрика: Ուսումնական նախագծեր

Ուսումնական երկրորդ շրջան․ Ձմեռային Ճամբար 2023 

«Ժպիտներ » ջոկատ

Նախագծի տևողությունը՝ հունվարի 10-28

Ուսումնական Երկրորդ Շրջան․ Ձմեռային Ճամբար 2023/ ուղեցույց /

Բնագիտական ստուգատես

Ազգագրական փառատոն 2023 »նախագիծ

Ձմեռային մարզական ստուգատես

Դիջիթեք 2023 ստուգատես

1.Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծեր․տեխնիկական ստեղծագործության նախագծեր՝

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագիծ

  • տեխնոլոգիական գործունեություն/ինքնաշեն սարքեր,գործիքներ /
  • բնագիտական փորձեր

Նպատակը՝ ստուգատեսը կազմակերպվում է սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է բնագիտության, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Բնատեխնիկական ստուգատեսի ընթացքում. 

1.Սովորողները ներկայացնում են անհատական կամ ընտանեկան ,խմբային բնագիտական  փորձեր, որոնք իրականացվել են տանը կամ դպրոցում:Փորձերի իրականացման ժամանակ սովորողը նշում է օգտագործվող նյութերը, պատմում իր նկատառումների ,դիտարկումների մասին փորձի իրականացման ժամանակ, ներկայացնում է վերջարդյունքը, անվտանգության կանոնների պահպանումը:

2.Կրտսեր տարիքի սովորողները ներկայացնում են իրենց կողմից կամ իրենց ծնողների օգնությամբ ստեղծած գործիքները, իրերը տանը կամ դպրոցում:Ներկայացվող տեսանյութերը դառնում են ընտանեկան դիջիթեքի փաթեթ:

  1. Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  2. Ինքնաշեն խաղալիքներ — տարբեր նյութերից խաղալիքների ստեղծման ընթացքը, նպատակ ունենալով զարգացնել սովորողների բնատեխնիկական մտածելակերպը։
  3. Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն: Այս անվանակարգում սովորողները ներկայացնում են իրենց կողմից հաճախ օգտագործվող ուսուցողական խաղերն ու ծրագրերը, հավելվածները որոնք օգնում են ուսումնական պրոցեսի ընթացքում: Առավել բարձր կգնահատվեն հեղինակային խաղերն ու ծրագրերը:
  4. Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ: Սովորողները ներկայացնում են անհատական կամ խմբային փորձեր, որոնք իրականացվել են տանը կամ լաբորատոր պայմաններում: Լաբորատոր փորձերի ժամանակ պետք է ներկայացվի փորձի անվտանգության կանոնների պահպանումը, լաբորատոր փորձի ընթացքը և վերջնարդյունքը:

2. Սովորող- սովորեցնող նախագծեր

Ժամկետը՝ հունվար, 2023

  1. Նախագծի նպատակն է  սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ,ապա գիտելիքներն ամրապնդել սովորեցնելու միջոցով:
  2. Նախագծի նկարագրությունը
    Սովորողները մեծերից սովորում են մի շարք համակարգչային ծրագրեր,փորձում են բացատրել կրտսեր ընկերներին։ Դասավանդողի խորհրդով և օգնությամբ համակարգվում է գործունեությունը :
  3. Նախագծի հիմնական խնդիրները
    • Սովորել սովորեցնել
    • Համագործակցել ավագ ընկերների հետ
    • Զարգացնել համատեղ ,միասին աշխատելու կարողությունները
  4. Նախագծի տևողությունը և արդյունքը
    Նախագիծը կարճաժամկետ է․ տևողությունը մեկ կամ  մի քանի դասաժամ: Արդյունքները ներկայացվելու են սովորողների կազմած փաթեթների տեսքով։Արդյունքում, սովորողները տիրապետելու են մի շարք ծրագերի , ինչպես նաև ձեռք են բերելու նոր որակներ, հմտություններ և գիտելիքներ։

3.Ճամփորդություններ դեպի ձյուն

Ձմեռային մարզական ստուգատես

Ձմեռային մարզական խաղերը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ դասավանդողների, սովորողների, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի,  մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական բաց ստուգատեսների միջոցով։ 

Նպատակը՝  ձմեռային մարզաձևերի հետ ծանոթացում,մարզական փորձի ներկայացում ու տարածում:

Խնդիրներ՝

Սովորողների մարզական հմտությունների զարգացում

Ճկունության, արագ կողմնորոշվելու կարողության զարգացում

Ձմեռային մարզախաղերի ծանոթացում, իրականացում

Սահնակով, չմուշկով, դահուկներով սահելու հմտությունների փոխանցում

Մասնակցել ճամփորդությունների

Նախագծի նկարագրություն՝

Սովորողների հետ ուսումնասիրում ենք, թե ձմեռային ի՞նչ մարզաձևեր կան, մարզաձևերի առաջացման պատմությունը ,որ մարզաձևերին են ծանոթ :Պատկերում են իրենց սիրած մարզաձևը և պատմում :

Գործնական պարապմուքներ ենք անցկացնում քաղաքի և հանրապետության բոլոր ձնառատ և հարմար վայրերում:

4.Ներկայացումներ

Նպատակը՝ այլընտրանքային թատրոնի միջոցով հեղինակային կրթական ծրագրի տարածում,սովորողների համագործակցության կարողությունների զարգացում

Խնդիրները՝

  • որպես թիմ, թատերախումբ հանդես գալու կարողության ձևավորում ու զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում.
  • այլընտրանքային լուծումներ գտնելու կարողության զարգացում.
  • սովորողների մոտ ազատ խոսելու կարողության զարգացում
  • թիմային աշխատանք կատարելու կարողության զարգացում
  • հարց տալու և պատասխանը լսելու մշակույթի ձևավորում
  • լսածի վերաբերյալ հարցեր ձևակերպելու ունակության ձևավորում
  • պլանավորված աշխատելու հմտության զարգացում
  • սցենար գրելու կարողության ձևավորում

Սովորողները կբեմադրեն իրենց անցած հեքիաթները,բանաստեղծությունները կիրառելով ռոդարիական հնարքներ :Իրենք կընտրեն ստեղծագործությունները ,միասին սցենար կգրեն, միասին կխմբագրեն ,դերերը կբաժանեն :

5.Ձմեռային ազգագրական փառատոն 2023

«Ժպիտներ » ջոկատ, կրթահամալիրի սովորողներ, ճամբարականներ,  ստեղծագործական խմբեր,  ուսումնական հաստատությունների սովորողներ

Նպատակը`

  • «Բլեյան» կրթական ցանցով ստեղծել կրթամշակութային բաց, լայն, տեսանելի, շոշափելի  մշակութային երկխոսություն՝ ազգագրության փառատոնի  հիմքով։
  • «Բլեյան» կրթական ցանցի ընդարձակումը դարձնել ոչ միայն կրթահամալիրի, այլև փառատոնի յուրաքանչյուր մասնակցի համար աշխատանք։
  • Ծանոթացում ազգային մշակույթին, պատմությանը, ծեսերին, խոհանոցին, ավանդույթներին
  • վարպետության դասեր,
  • ազգային արդուզարդի ստեղծում

Ազգագրության փառատոնի ուղղություններ

  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային երգ
  • ազգային պար
  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • տարազ
  • տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն, տարածաշրջանային բարբառներ
  • ավանդական արհեստներ, մասնագիտություններ
  • սովորույթներ, հավատալիքներ, ավանդություններ
  • գերդաստան, տոհմածառ, ընտանիք
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ
  • էպոս, հեքիաթ, ավանդապատում, դյուցազնապատում, հերոսապատում
  • թեմատիկ տեխնոլոգիա, քանդակ, նկարչություն և այլն
  • միջավայրի ծիսականացում, ազգային էլեմետների հավելում տեխնոլոգիական գործունեության միջոցով
  • կրթահամալիրի արտադրությամբ ուսուցման թեմատիկ նախագծեր
  • օտար լեզուներով թարգմանություններ, այլ երկրների ազգագրության
  • հայրենագիտական նախագծեր
  • քաղաքային քայլքով երաժշտական, բանաստեղծական ֆլեշմոբեր
  • ճամփորդություններ, թանգարանային այցեր

Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր

  • համերգ, ներկայացում, ցուցադրություն, նորամուտ
  • թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղան
  • արտագնա ճամփորդություններ, այցեր, փոխայցելություններ
  • համագործակցային նախագծեր
  • լաբորատոր գործունեություն
  • ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, հանրայնացում, տարածում

Աղբյուրներ՝

Ուսումնական ճամփորդություններ

Հունվարի 13- Հ.Մալյանի թատրոն

Սևաբերդ գյուղ

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s