Рубрика: Ռադիոնյութ, Սովորողներ

Թթվային լիմերիքներ

3-5 դասարանի սովորողները ներկայացնում են «Ժպիտներ» ռադիոն

Ուսումնական գործունեության ընթացքում հաճախ ենք կիրառում ռոդարիական հնարք-մեթոդներ, որոնք զարգացնում են սովորողների ստեղծագործական մտածողությունը,ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունները :Ահա այսօր էլ 3-5 դասարանի սովորողները հորինեցին շատ հետաքրքիր և անսովոր լիմերիքներ ,որոնց հերոսներն էին բանջարեղենի տեսակները:Թթվային լիմերիքները ստեղծվել են «Թթուդրիկ» ուսումնական նախագծի շրջանակներում :

Рубрика: Ռադիոնյութ, Սովորողներ

Մեր կրթահամալիրը

3-5 դասարանի սովորողները ներկայացնում են «Ժպիտներ» ռադիոն

Հաղորդավարներ՝ Մկրտչյան Ալինա և Հակոբյան Վիկտորյա

3-5 դասարանի սովորողները մեծ ոգևորությամբ պատմեցին«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին ,որտեղ նրանք սովորում են :Նրանք հայտնեցին իրենց կարծիքները կրթահամալիրի մասին ,ներկայացրեցին այն իրենց յուրահատուկ ոճով :

Рубрика: Ուսումնական նախագծեր

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Կրթահամալիրի տոն․ Սեբաստացու օրեր 2022

Մեր կրթահամալիրը /ռադիոնյութ/

Ուսումնական աշուն 2022 .ամփոփում

Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում

Նոյեմբերի 1 ՝ Ուրախ ճամփորդություն դեպի Ջրվեջի արգելանոց

Նոյեմբերի 3 ՝Այցելում ենք գինու դպրոց

Նոյեմբերի 10՝ Թթուդրիկ

Թթվային լիմերիքներ/ ռադիոնյութ/

Նոյեմբերի 15՝ Այց տիկնիկային թատրոն

Նոյեմբերի 18՝ Քաղցր շարոց

Նոյեմբերի 22՝ Պատրաստում ենք մուրաբա

Նոյեմբերի 24՝ Այց գորգագործության արհեստանոց

Рубрика: Ուսումնական նախագծեր

Քաղցր շարոց

Օրը՝ Նոյեմբերի 18

Վայրը՝ Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3-5 դասարանցիներ

Նպատակը՝ Սուջուխի ծեսը կրթահամալիրի ուսումնական գործընթացում ներառելու, սովորողներին ազգային ավանդույթներին ծանոթացնելու փորձ:

Խնդիրներ՝

Բանավոր խոսքի զարգացում, տեխնոլոգիական հմտությունների, կարողությունների զարգացում, բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում

Անհրաժեշտ պարագաներ

  • ընկույզ
  • ալյուր
  • շաքար
  • ջուր
  • համեմունքներ
  • թել
  • ասեղ

Ընթացքը

Տեղեկատվական նյութեր կգտնեն ընկույզի մասին համացանցից և կտեղադրեն իրենց բլոգներում :Ընկույզ բառով կկազմեն լիմերիքներ ,բարդ բառեր՝ ընկույզ բառով ,կհորինեն ընկույզի անձնագիրը, ի՞նչ կլիներ , եթե ընկույզը … / ռոդարիական հնարքներ շարքից / :

Սովորողները կհաշվեն ընկույզները, խնդիրներ կկազմեն այսքանով ավելի ընկույզ, այսքանով պակաս ,այսքան անգամ շատ ,այսքան անգամ պակաս ,կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, կսովորեն համեմունքների որոշ անուններ :Յուրաքանչյուր սովորող տնից կհարցնի մայրիկին կամ տատիկին շփոթի պատրաստման բաղադրատոմսը և կտեղադրի բլոգում :Պատրաստելուց հետո սովորողները կմուտքագրեն սուջուխի պատրաստման ամբողջ ընթացքը /պատում սուջուխի պատրաստման մասին / :Կհորինեն հեքիաթներ, պատումներ ընկույզի մասին :