Рубрика: Սովորողներ, ֆիլմեր

ՈՒրախ մաթեմատիկա

Խաղը ուսումնական գործունեության շրջանում մեծ նշանակություն ունի սովորողի համար :Խաղալով նրանք ավելի հեշտությամբ են ընկալում և սովորում նոր ուսուցանվող նյութը, ավելի պարզ և հասկանալի են դառնում առաջադրված խնդիրները :Խաղը սովորողին պարգևում է ուրախություն ,իմացումի հրճվանք, բարձր տրամադրություն ,ստեղծականություն :

Ինչպես ասել է հանճարեղ Հ.Թումանյանը .

«Մարդիկ կան, ըստ ամենայնի թմրած, լքված ու խորտակված մարդիկ, որ խաղը հասարակ բան են կարծում և իրենց մեռելությունը լրջություն են անվանում: Էդպես չի կենդանի, ապրող մարդը: Նա ոչ թե միայն խաղի պահանջ է զգում, այլև պարզ տեսնում ու նկատում է, որ էն ժամանակ, երբ մենք ծանր նստած մեծ-մեծ բաներ ենք խոսում, խաղն ու նրա նման փոքրիկ համարված բաները իրենց վճռական գործն են տեսնում, կյանք, հոգի, լեզու` մարդ են ստեղծում: Առաջադեմ ազգերի մեջ խաղին ահագին նշանակություն են տալիս, և խաղում են ամենքը, մեծից մինչև փոքրը: Նրանք լավ գիտեն, որ խաղը մի հեշտ ու հաճելի միջոց է, որ նպաստում է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, և թե՛ հոգևոր-բարոյական զարգացմանը»: Հովհ. Թումանյան Երկերի ժողովածու, հ.4, Քննադատություն ևհրապարակախոսություն, Երևան 1951, էջ 327-328

Автор:

Ես Ավագյան Անահիտն եմ: Որպես դասվար իմ ուսումնական գործունեության ընթացքում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով, անընդհատ զարգացնում իմ մանկավարժական կարողությունները և հմտությունները:Շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s